News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՎիվաՍել-ՄՏՍ-ը շարունակական համալիր միջոցներ է ձեռնարկում իր բաժանորդներին՝ հայտնի եւ հնարավոր հարձակումներից պաշտպանելու համար: Օրինակ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն արգելափակում է անցանկալի կարճ հաղորդագրությունների հոսքը իր բաժանորդներին (spam filter) եւ ժամանակավորապես արգելափակում է միակողմանի կամ երկկողմանի զանգերը՝ միջազգային ուղղություններով, եթե նկատվել են զանգվածային զանգեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների հեռախոսահամարներով:

Այս հարցում նաեւ չափազանց կարեւոր է ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների կողմից խարդախության դեպքեր նկատելիս այդ մասին ընկերությանն անհապաղ տեղյակ պահելը, ինչը թույլ կտա առավել համակարգված կերպով եւ բաժանորդների հետ համագործակցությամբ պայքարել բջջային խարդախության դեմ:

ՎիվաՍել-ՄՏՍ-ը նաեւ համագործակցում է իրավապահ մարմինների, հեռահաղորդակցության այլ օպերատորների, իր գործընկերների ու մատակարարների հետ՝ բաժանորդների հանդեպ բջջային խարդախությամբ հարձակումները կանխելու եւ ապահով հաղորդակցության ծառայություններ մատուցելու ուղղությամբ:

Բջջային խարդախության տեսակները բազմազան են եւ նպատակ ունեն դրդելու բաժանորդին այնպիսի քայլերի, որոնց հետեւանքով հնարավոր է դառնում գումար գանձել բաժանորդի հաշվեկշռից, ստանալ անձնական տվյալներ կամ անգամ մուտք գործել բանկային հաշիվ, եթե բաժանորդը հաճախ է օգտվում բանկային ծառայություններից՝ բջջային սարքի միջոցով:

Հայտնի են բջջային խարդախության բազմաթիվ տեսակներ: Օրինակ՝

ա. առաջարկվում են վիրուսային ծրագրեր, որոնք բաժանորդի բջջային սարքի միջոցով կամ ունեցած անձնական տվյալների օգտագործմամբ որոշակի գործողություններ են կատարում,

բ. անհայտ ծագում ունեցող ինտերնետային կայքերից բաժանորդի սարքում տեղադրվում են տարատեսակ ծրագրեր, որոնց միջոցով առանց բաժանորդի համաձայնության զանգեր են կատարվում եւ կարճ հաղորդագրություններ են ուղարկվում,

գ. բջջային սարքի միջոցով առանց բաժանորդի համաձայնության հավաքագրվում են նրա տեղորոշման եւ նախընտրությունների մասին տվյալներ (metadata),

դ. բաժանորդի հեռախոսն օգտագործվում է որպես հեռակառավարվող սարք՝ տարատեսակ գործողություններ իրականացնելու համար (օրինակ՝ բաժանորդի բջջային համարից բաժանորդի կոնտակտային հասցեներով գովազդային SMS ուղարկելու համար):

Սակայն բջջային խարդախությունից կարելի է խուսափել՝ հետեւելով մի քանի բավականին պարզ քայլերի:

Ինչպե՞ս վարվել բջջային խարդախության չենթարկվելու համար

  1. Բջջային սարքերի համար սահմանեք գաղտնաբառ եւ կիրառեք այն՝ սարքը երկար ժամանակով տեսանելիության դաշտից թողնելու կամ երկար ժամանակ չօգտագործելու դեպքում:
  2. Զերծ մնացեք գաղտնաբառերը, PIN-կոդերը եւ այլ խիստ գաղտնի անձնական տեղեկությունները էլեկտրոնային նամակներում՝ բջջայինից կամ առցանց հասանելի որեւէ այլ նամակագրությունում պահելուց:
  3. 3. Սարքը կորցնելու կամ գողացվելու դեպքում, անմիջապես տեղեկացրեք այդ մասին հաղորդակցության ծառայություններ մատուցող ընկերությանը: Այնուհետեւ փոխեք բջջային սարքի միջոցով առցանց մուտքի բոլոր հնարավոր գաղտնաբառերը (օրինակ՝ առցանց բանկային հաշիվ մուտք գործելու գաղտնաբառը):
  4. 4. Զերծ մնացեք անհայտ եւ/կամ անծանոթ աղբյուրներից հավելվածներ տեղադրելուց կամ ֆայլեր ներբեռնելուց, հատկապես՝ սմարթֆոններում կամ պլանշետային համակարգիչներում, նախքան տեղադրելը ծանոթացեք ծրագրի թույլտվությունների հետ:
  5. 5. Զերծ մնացեք անհայտ կամ անծանոթ հեռախոսահամարներին զանգահարելուց:
  6. 6. Նախքան բջջային սարքը վաճառելը կամ այլ անձանց օգտագործման փոխանցելը վերականգնեք գործարանային կարգավորումները եւ ջնջեք Ձեր կողմից տեղադրված ամբողջ բովանդակությունը:
  7. 7. Ժամանակակից բջջային սարքերի զգալի մասն ունի հեռավորության վրա արգելափակվելու կամ, կորելու կամ այն գողացվելու դեպքում, դրանց հետեւելու ներկառուցված հնարավորություններ: Օգտագործեք նաեւ այդ նպատակին ծառայող հավելվածներ: Սարքի համար նախատեսված նմանատիպ հնարավորությունների մասին հավելյալ տեղեկությունների համար պարբերաբար ծանոթացեք սարքը արտադրող ընկերության պաշտոնական կայքէջում հրապարակվող նորություններին եւ նորույթների մասին հայտարարություններին:
  8. 8. Կիրառել կանխարգելիչ միջոցներ՝ արգելափակել անծանոթ, կասկածելի եւ անցանկալի համարները, ինչպես նաեւ տեղադրել հակավիրուսային ծրագրեր:
  9. Ի՞նչպես կապվել ՎիվաՍել-ՄՏՍ-ի հետ
  10. 111 թեժ գիծ
  11. Հեռախոսային
  12. ՎիվաՍել-ՄՏՍ-ի հեռախոսահամարներից ընկերության օպերատորներին կարելի է միանալ` զանգահարելով 111: Այլ հեռախոսահամարներից անհրաժեշտ է հավաքել 093 297111 (կամ +374 93 297111` արտասահմանից զանգահարելիս):
  13. Առցանց
  14. Մուտք գործելով «Ինտերնետ օգնական» ինքնասպասարկման պորտալի «111 օնլայն» էջը եւ առցանց զրուցելով մեր օպերատորների հետ:
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ucom ընկերության գլխավոր տնօրենը խոսել է անձնային աճի և կառավարման որակի մասին
Պարոն Յիրիկյանի ելույթը նվիրված է եղել «Անձնային աճը և զարգացումը՝ որպես արդյունավետ ղեկավար դառնալու գրավական» թեմային...
Միայն Ucom-ի բաժանորդները կկարողանան դիտել EURO 2024-ի բոլոր խաղերը
Ֆուտբոլային առաջնության խաղերը ցուցադրվելու են  Արմենիա TV և Արմենիա Պրեմիում հեռուստաալիքներով...
Ucom-ի ֆիքսված ցանցը գործարկվել է Նոր Հաճնում
Քաղաքի բնակիչները կարող են օգտվել ֆիքսված ինտերնետից, շարժական կապի ծառայություններից և հեռուստատեսությունից մեկ փաթեթում՝ ավելի մատչելի գնով...
Team-ը խթանում է բիզնես կրթությունը․ բացվեց CaseKey ակադեմիան (ֆոտո)
Վստահելով CaseKey-ի թիմին և հաշվի առնելով տարիների արդյունավետ համագործակցությունը՝ Team Telecom Armenia-ն դարձել է Ակադեմիայի գործընկերը...
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Դուք էլ, որպեսզի դառնաք լավ առաջնորդներ պիտի չվախենաք ստեղծագործ, հետևողական ու վստահ լինել ձեր աշխատանքի մեջ...
Հայտնի են դարձել EWC 2024 Հայաստանի ազգային հաղթողները (ֆոտո)
2019 թվականից ի վեր EWC-ն վերածվել է աշխարհի ամենամեծ և ամենատարբեր ստարտափ մրցույթների և աջակցության ծրագրերի հարթակի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ