![](img/news/27/58/34/default.jpg)
ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հուլիսի 7-ին, կազմել է 474.39 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով 0.94 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 521.54 դրամ (նվազել է 1.67 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 735.21դրամ (նվազել է 1.48 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.29 դրամ (նվազել է 0.11 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.78 դրամ, ոսկին՝ 17,783.82 դրամ, պլատինը՝ 15,968.83 դրամ:
«Նասդաք Արմենիա» ԲԲԸ-ում հուլիսի 7-ին դոլարի առքուվաճառք չի կատարվել: