News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


Ոստիկանությունը տեսանյութ է տարածել Նոր Արեշում հուլիսի 6-ին կատարված սպանության վերաբերյալ։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Երեւանի Նոր Արեշ 28-րդ փողոցում, այսօր՝ հուլիսի 6-ին, ժամը 13.00-ի սահմաններում կրակոցներ են հնչել: Ահազանգը ոստիկանությունը ստացել է  13.20-ին, հրազենային վնասվածքի հետեւանքով մահացել է 56-ամյա Վաղինակ Ասոյանը:

Մեզ հայտնի է դարձել, որ տղամարդը մահացել է հիվանդանոցի ճանապարհին: նա Նոր Արեշի բնակիչ է, տարածքում էլ հայտնաբերվել է սպանվածի «Մերսեդես» մակնիշի մեքենան:

Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրերական օրենսգրքի 104 (սպանություն) եւ 235 (ապօրինի կերպով զենք կրելը) հոդվածների հատկանիշներով:

Սպանություն կատարելու կասկածանքով ձերբակալել են Երևան քաղաքի բնակիչ Գագիկ Ղանդիլյանին։

06.07.2015թ. ժամը 18.05-ին «Բավրա» սահմանային անցակետից նշված հանցագործությունը կատարելու կասկածանքով Գագիկ Վեսպանսիոնի Ղանդիլյանը բերման է ենթարկվել ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության Աշոցքի բաժին, որտեղ էլ քննիչի կողմից ձերբակալվել է: Կասկածյալը հարցաքննության ընթացքում տվել է խոստովանական ցուցմունք և հայտնել հանցագործության գործիք հանդիսացած ինքնաձիգի և «Նիսան Ալտիմա» մակնիշի ավտոմեքենայի գտնվելու վայրը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ