News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ազատության հրապարակում հոսանքի թանկացման դեմ բողոքի արդեն 3-րդ օրը հացադուլ անցկացնող ակտիվիստ, «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Դավիթ Սանասարյանին «Շտապօգնությունը» հրաժարվել է բուժօգնություն տրամադրել: Ազատության հրապարակում այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց նստացույցի մասնակից ազատամարտիկ Սուսաննա Մարգարյանը՝ նշելով, որ ինքը մի քանի անգամ զանգահարել է «Շտապօգնություն», որից հետո Շտապօգնությունը ժամանել է:

«3 օրվա մեջ «Շտապօգնությունը» ընդհանրապես չի մոտեցել: Երբ զանգահարեցի «Շտապօգնություն», ներկայացա, որպես ազատամարտիկ Սուսաննա Մարգարյան ինձ ուզում էին համոզել, որ տվյալ գործողությունը «Կարմիր խաչի» վրա է ընկնում»,- ասաց Սուսաննա Մարգարյանը՝ նշելով, որ դրանից հետո զանգահարել է «Կարմիր Խաչ», այնուհետեւ ահազանգել է նաեւ Առողջապահության նախարարություն, որից հետո եւս մեկ անգամ զանգահարել է «Շտապօգնություն», որից հետո նոր անձնակազմ է ժամանել:

Դավիթ Սանասարյանն NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ ինքն իրեն լավ է զգում եւ չի պատրաստվում առայժմ դադարեցնել հացադուլը:

 Նշենք, որ այս գիշեր Ազատության հրապարակում լուսացրել են մի քանի տասնյակ ցուցարաներ: Գիշերը  միջադեպեր չեն գրանցել: Ազատության հրապարակում հսկողություն անցկացնող ոստիկանների թիվը մեծ չէ:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը հուլիսի 6-ին, ոստիկանությունը ցրել է Բաղրամյան պողոտան երկու շաբաթ փակ պահած ցուցարարներին, որոնք ավելի ուշ  հավաքվել են Ազատության հրապարակում։ Ցուցարարները ցանկացել էին երթ անցկացնել, սակայն ոստիկանությունը չէր թույլատրել:  Ցուցարարներից շատերը գիշերել են Ազատության հրապարակում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Վատ որոշում է, եղել է թերի քննություն». դատարանը մերժել է «Սարի թաղի»-ի գործը կասեցնելու դեմ լրագրողների բողոքը
Երկու լրագրողների գործն ուղարկվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների կոմիտե, մեկինը ՝ Եվրոպական դատարան...
Այսօր լրանում է «Էլեկտրիկ Երևան» շարժումը ուժով ճնշելու երկրորդ տարին. ՀԿ-ները անաչառ վերաբերմունք են պահանջում
Եթե 2015 թվականի հունիսի 23-ի դեպքերը պատշաճ քննվեին եւ բոլոր մեղավորները պատասխանատվության ենթարկվեին, լրագրողների նկատմամբ ոստիկանների դաժան վերաբերմունքը մեկ տարի անց հնարավոր է՝ չկրկնվեր...
«Էլեկտրիկ Երեւանի» մասնակիցը քրգործը կարճելու մասին որոշման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել
2015 թ. հուլիսի 6-ին բողոքի վայրից բռնությամբ բերման ենթարկվելու եւ դրա հետեւանքով վնասվածքներ ստանալու վերաբերյալ...
«Էլեկտրիկ Երեւան»-ի գործ. դատավորը նախկին քննիչ Արշակ Վարդանյանն է լինելու
Այս գործով ամբաստանյալի կարգավիճակում ոստիկանության 4 աշխատակից կա…
«Էլեկտրիկ Երեւանի» դեպքերով մեղադրանք է առաջադրվել եւս երկու ոստիկանների
Մեղադրանք է առաջադրվել ոստիկանության եւս երկու ծառայողների՝ լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու համար...
Մեղադրանք է առաջադրվել երկու ոստիկանների՝ լրագրողների աշխատանքը խոչընդոտելու համար
Լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու համար...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ