News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

«Մենք նախորդ տարի ասում էինք, որ համաշխարհային ճգնաժամը մեզ վրա չի ազդի, վնաս չի պատճառի մեր տնտեսությանը , բայց արի ու տես, որ հակառակը եղավ»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հանձնաժողովի նդամ, ԲՀԿ-ական պատգամավոր Վարդան Բոստանջյանը, նկատելով. «Ուրեմն կանխատեսումներ անող մարդկանց մոտ դա լավ չի ստացվում եւ դա բերում է շատ տխուր հետեւանքների»: Նրա խոսքով, հիմա հասել նք մի կետի, երբ պետք է օտարներից գումարներ խնդրենք եւ ներարկենք մեր տնտեսության մեջ: «Մենք հակված ենք գնահատել իրականությունը, իսկ իրականության մեջ դրական բաներ չենք տեսնում»,- ասաց նա, որին արձագանքեց ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, նշելով, որ կառավարությունը տեսնում նաեւ դրական միտումներ:

Վ. Բոստանջյանը մասնավորապես մտահոգություն հայտնեց, որ արտահանում-ներմուծում հարաբերակցությունը մոտենում է 7 անգամի ցուցանիշին: «Սա ոչ այլ ինչ է, քան այն, որ մենք, փաստորեն, մեր սուղ միջոցներից վճարում ենք ուրիշի կողմից ստեղծածի համար: Մի պահ մեծ շեշտադրում ունեինք արտաքին տրանսֆերտների վրա, բայց հիմա դա էլ էականորեն կրճատված է` պայմանավորված ճգնաժամով»,- ընդգծեց ԲՀԿ-ական պատգամավորը, հավելելով, որ դրա հետ մեկտեղ կապիտալի ահավոր արտահոսք կա, պայմանավորված նրանով, որ չենք հասցրել Հայաստանում սեփականության իրավունքի պաշտպանության խնդիրներն արմատավորել:

Այդուհանդերձ, Վ. Բոստանջյանն ուզում է լավատես լինել: «Բոլոր դեպքերում չեմ կարող չնշել, որ կառավարությունը մի քիչ լավ, մի քիչ վատ, քայլեր է անում ճգնաժամից դուրս գալու համար եւ այն պետք է ունենա իր ազդեցությունը: Ուզում եմ լավատես լինել եւ կարծում եմ, որ դուրս կգանք այս վիճակից, պայմանավորված նաեւ նրանով, որ Ֆրանսիան եւ Գերմանիան արդեն շեշտադրեցին, որ ֆինանսական ճգնաժամը կարծես կասեցվել է այդ երկրներում: Սա կբերի նրան, որ աստիճանաբար բոլոր երկրներում կլինեն նաեւ դրական արդյունքներ: Դա ամենայն հավանականությամբ կլինի 2010 թվականին»,- իր խոսքն ամփոփեց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ