News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ցորենի միջազգային շուկայում հարաբերական հանգիստ է, թեեւ ուրբաթ օրվա գործարքներում առկա է գնի ոչ մեծ աճ։ Փարիզի ապրանքային բորսայում երեկ ցորենի 1 տոննայի համար վճարել են 216,25 եվրո (մոտ 278 դոլար)։ Ցորենի նկատմամբ պահանջարկն աճել է ԱՄՆ գյուղնախարարության հրապարակած կանխատեսումից հետո, ըստ որի ընթացիկ ագրարային տարում ցորենի համաշխարհային բերքը կնվազի 2,3 տոկոսով եւ կկազմի 645,7 մլն տոննա։ Շուկայում հայտնի է դարձել նաեւ, որ չեղյալ է հայտարարվել Ուկրաինայից եւ Ռուսաստանից Բանգլադեշին 80 հազ. տոննա ցորենի մատակարարման պայմանագիրը։ Այժմ ասիական այդ երկիրը փնտրում է նոր մատակարարներ։

Աշխարհի շատ երկրներ ներկայումս ձգտում են գնել ցորենի մեծ խմբաքանակներ։ Իտալիան, որ ցորենի խոշորագույն ներմուծողն է Եվրոպայում, ցորենի ներմուծումը ավելացրել է 11 տոկոսով։ Այդ երկիրն առաջին հերթին գնում է կոշտ ցորենի լավագույն սորտերը՝ մակարոնի արտադրության նպատակով։

Չիկագոյի բորսայում ցորենի գինը երեկ կազմել է 7,23 դոլար՝ 1 բուշելի դիմաց (27,3 կգ)։

Այս շաբաթ վերջապես թանկացել է հացը Մոսկվայում։ Հացարտադրողները դա պայմանավորել են ալյուրի թանկացմամբ։ Եթե հունիսին ալյուրի 1 կգ-ն արժեր 6,5 ռուբլի (մոտ 78 դրամ), ապա օգոստոսին՝ արդեն 13,5-14,5 ռուբլի (163-175 դրամ)։

Ըստ մեր տեղեկությունների՝ Երեւանում հացի գնի նոր թանկացումներ տեղի չեն ունեցել։ Սակայն հացի ու ալյուրի ներկայիս գները Երեւանում աշխարհում ամենաբարձրերից մեկն են։ Ալյուրը Երեւանում վաճառվում է միջինը կգ-ը 216 դրամով, կամ տոննան 580 դոլար։ Համեմատության համար՝ Ռուսաստանում դա 460 դոլար է, այդ սահմաններում են նաեւ գները Եվրոպական եւ Ամերիկյան մայրցամաքներում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ