News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավարտվել է քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա երրորդ փուլը, որը մեկնարկել էր հուլիսի 13-ին: Թեստավորմանը մասնակցելու դիմում էր ներկայացրել 409 քաղաքացի, որոնցից սակայն 364-ն է մասնակցել է գործընթացին: Թեստավորման արդյունքում նրանցից 67-ին, կամ մասնակիցների 18.5 տոկոսին է հաջողվել ճիշտ պատասխանել թեստային առաջադրանքների հարցերի առնվազն 90 տոկոսին եւ ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

Հիշեցնենք, որ քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոն զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա նախորդ` երկրորդ փուլին մասնակցել էր 462 քաղաքացի, որոնցից միայն 76-ին կամ մոտ 17 տոկոսին էր հաջողվել ձեռք բերել հավաստագիր ստանալու իրավունք:

Ներկայումս կրտսեր պաշտոն զբաղեցնելու հավաստագիր ունի 285 քաղաքացի:

Հավաստագրերն ունեն մեկ տարվա վավերականության ժամկետ եւ հնարավորություն են տալիս նշված ժամանակահատվածում դիմելու քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր պետական մարմինների աշխատակազմերում հայտարարվող քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

Տպել
Ամենաշատ