![](img/news/27/88/05/default.jpg)
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն համարում է, որ ուկրաինական բանակում պետք է հայտնվեն խորունժիներ (կրտսեր սպա կոզակական զորքերում):
«Մենք պետք է նոր ուկրաինական կոչումներ ներդնենք: Կրտսեր լեյտենանտի փոխարինումը խորունժիով ամբողջությամբ համապատասխանում է ուկրաինական ավանդույթներին»,-Twitter-ում գրել է երկրի նախագահը:
Պորոշենկոն հուլիսի 20-ին հայտարարել է, որ Ուկրաինան հաջորդ տարի զգալիորեն կմեծացնի իր ռազմական ծախսերը: