News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

Թրաֆիքինգի հանցավոր ցանցերը ծաղկում են այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայությունը  թույլ է: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրվա առթիվ իր ուղերձում նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-Մունը:

Ուղերձում նաեւ ասվում է.

«Ամբողջ աշխարհում հանցագործները եկամուտ ստանալու նպատակով վաճառում են մարդկանց: Մարդկանց թրաֆիքինգի զոհերի մեծ մասը խոցելի կանայք եւ աղջիկներն են, այդ թվում նրանք, ովքեր ենթարկվում են արժանապատվությունը նվաստացնող սեռական շահագործման:

Թրաֆիքինգի զոհերը հաճախ ստրկության թակարդն են ընկնում՝ լավ վարձատրվող աշխատանքի սուտ խոստման միջոցով: Միգրանտները, որոնք հակամարտությունից, աղքատությունից եւ հետապնդումից խուսափելու համար կտրում են մահացու վտանգավոր ծովեր ու կիզիչ անապատներ, նույնպես ենթակա են թրաֆիքինգի վտանգին: Մարդիկ կարող են հայտնվել մեն-մենակ՝ օտար երկրում, որտեղ զրկվել են անձնագրից, հարկադրված թաղվել պարտքերի մեջ եւ ենթարկվել աշխատանքային շահագործման: Երեխաներն ու երիտասարդները  կարող են հայտնվել այնպիսի վիճակում, երբ իրենց կյանքը գողացված է, կրթության հնարավորությունն՝ արգելափակված, իսկ երազանքները՝ փլուզված: Սա նրանց ամենից հիմնական մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների ոտնահարում է:

Թրաֆիքինգի հանցավոր ցանցերը ծաղկում են այն երկրներում, որտեղ իրավունքի գերակայությունը  թույլ է, իսկ միջազգային համագործակցությունը՝ բարդ: Ես կոչ եմ անում բոլոր այդ երկրներին պայքարել փողերի լվացման դեմ, ստորագրել ու վավերացնել կոռուպցիայի եւ անդրազգային կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ՄԱԿ-ի կոնվենցիաները, այդ թվում՝ վերջինին կից արձանագրությունը մարդկանց թրաֆիքինգի մասին:

Մենք նաեւ պարտավոր ենք նպատակաուղղված օգնություն ցուցաբերել նրանց, ովքեր ունեն դրա կարիքը, այդ թվում՝ ապահովել պաշտպանություն եւ արդարության ու հատուցումների հասանելիություն: Ես ողջունում եմ այն դոնորներին, որոնց մասնակցության շնորհիվ Մարդկանց թրաֆիքինգի հարցերով ՄԱԿ-ի կամավոր նպատակային հիմնադրամը կարողացել է օգնել հազարավոր մարդկանց: Միեւնույն ժամանակ հորդորում եմ ավելի մեծ ներդրումներ անել՝ օգնելու, որ այս հանցագործությունից տուժած միլիոնավոր այլ զոհեր շարունակեն իրենց կյանքը:

Բոլոր երկրները պետք է միավորեն ջանքերը, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել անդրազգային այս սպառնալիքը՝ աջակցելով ու պաշտպանելով զոհերին եւ միաժամանակ հետապնդելով ու դատական պատասխանատվության ենթարկելով հանցագործներին:  Մարդկանց թրաֆիքինգի համաշխարհային օրվա առթիվ եկեք որպես մեկ միասնական ուժ գործելու վճռականություն ցուցաբերենք՝ հանուն բոլոր մարդկանց համար արդարության եւ արժանապատվության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Մհեր Գրիգորյանն ու ՀՀ-ում ՄԱԿ համակարգողը մտքեր են փոխանակել մարդկային կապիտալի զարգացման շուրջ
Հանդիպման ընթացքում փոխվարչապետն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը շարունակական ջանքեր է գործադրում կայուն զարգացման նպատակների...
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունել է Գազայում պատերազմին վերջ տալու մասին ԱՄՆ առաջարկած բանաձևը
Դա ութ ամիս շարունակ տևող մահացու հակամարտությունում տեղի է ունեցել առաջին անգամ...
Պաղեստինը ձգտում է ՄԱԿ-ի ԱԽ արտակարգ նիստի գումարմանը՝ Նուսեյրաթի վրա Իսրայելի հարձակման առիթով
Միջազգային միջամտությունն անհրաժեշտ է Պաղեստինի ժողովրդի դեմ Իսրայելի ագրեսիային հակազդելու և ՄԱԿ-ի բանաձևերի կատարումն ապահովելու համար․․․
Ամենաշատ