News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Լիբիայի հյուսիս-արեւելքում կառավարական զորքերի եւ իսլամականների զինված բախման հետեւանքով առնվազն 5 մարդ է զոհվել, եւս 12 հոգի վիրավոր է: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Մարտերը սկսվել են շաբաթ, Բրեգա նավթային նավահանգստից ոչ հեռու գտնվող Աջդաբիա քաղաքի հարեւանությամբ: Հաղորդվում է նաեւ, որ ռազմական ինքնաթիռը հարձակվել է քաղաքի հարավում գտնվող իսլակամականների դիրքերին:

ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ուրբաթ «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման զինյալները հարձակվել էին Աջդաբիայից ոչ հեռու գտնվող զինվորական հսկիչ անցակետի վրա: Հարձակման հետեւանքով 7 զինվորական է զոհվել, 15-ն անհետ կորել է:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ