News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Իրանը հրաժարվեց միջուկային զենք ձեռք բերելու կարճաժամկետ հավակնություններից, որպեսզի Արեւմուտքի շուկաները բացվեն իր համար: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց գերմանացի քաղաքագետ Ալեքսանդր Ռարը:

Նրա խոսքով, հետաքրքիր է, որ Իրանը նոր հայտարարություններ է անում այն մասին, որ համաձայն է հրաժարվել միջուկային զենքի արտադրությունից, բայց պահանջում է, որպեսզի Մերձավոր Արեւելքի այլ պետություններ նույնպես հրաժարվեն իրենց ատոմային ռումբերից: Այսինքն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ գործարքը, Ալեքսանդր Ռարի կարծիքով, այնքան էլ միանշանակ չէ:

«Եվ չի կարելի ասել, որ Իրանը բոլոր հարցերում տեղի տվեց, այսինքն՝ հիմա մենք շատ կարեւոր մի գործընթացի մեջտեղում ենք, որը շարունակություն է ունենալու»,- նկատեց քաղաքագետը:

Ըստ նրա, արեւմտյան բազմաթիվ փորձագետներ ասում են, որ 30 տարի անց նավթի եւ գազի դարաշրջանն ավարտին կմոտենա, քանի որ Եվրոպան եւ ԱՄՆ-ն անցնում են էներգիայի այլընտրանքային աղբյուրների: «Իսկ Իրանը նավթի եւ գազի հսկայական պաշարներ ունի, այդ պատճառով Թեհրանը խոստովանում է, որ եթե առաջիկա 20 տարիներին չվաճառի այդ հարստությունը կամ դրա միջոցով գումար չվաստակի, կկորցնի գլոբալ շուկաների հետ կապը»,- ընդգծեց Ալեքսանդր Ռարը:

Գերմանացի քաղաքագետի կարծիքով, միայն այն լուրը, որ Իրանը նավթ եւ գազ պետք է վաճառի Արեւմուտքին, անմիջապես հանգեցրեց նրան, որ նավթի գները նորից 10 դոլարով անկում ապրեցին: «Իրանը շատ հետաքրքիր եւ առանցքային խաղացող է, որը կարող է փոխել գլոբալ շուկաների պատկերը»,- ամփոփեց Ռարը:

Հիշեցնենք, որ Իրանն ու միջազգային միջնորդների «վեցյակը» (Ռուսաստան, ԱՄՆ, Չինաստան, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա եւ Գերմանիա) հուլիսի 14-ին Թեհրանի միջուկային խնդրի շուրջ պատմական համաձայնություն ձեռք բերեցին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանը կրճատում է ՀԳՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունները. Էսլամի
Ըստ պատժամիջոցների հակազդման գործողությունների ռազմավարական ծրագրի՝ մենք պարտավոր ենք չկատարել մեր պարտավորությունները, եթե դա չկատարի մյուս կողմը...
Իրանում հայտնել են միջուկային գործարքի գծով պարտավորությունների կրճատման շարունակման մասին
Թեհրանը շարունակում է կրճատել...
Գրոսին հայտնել է, որ ցանկանում է շարունակել բանակցություններն Իրանի հետ՝ դիվանագիտական լուծում գտնելու համար
Գրոսին կցանկանար շարունակել բանակցություններն Իրանի հետ...
Իրանի հետ ԱԷՄԳ-ի բանակցությունները դադարեցվել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահվան պատճառով
Բայց հենց այս ամենն ավարտվի, մենք նորից կսկսենք համագործակցել»,- նշել է նա՝ ընդգծելով, որ սա ժամանակավոր...
ԱԷՄԳ-ը ակնկալում է ավելի շատ տեղեկություն ստանալ Իրանի միջուկային ծրագրի մասին. Գրոսի
ԱԷՄԳ-ը ակնկալում է ստանալ իր հարցերի պատասխանները...
Իրանն իր գոյությանը վտանգ սպառնալու դեպքում ստիպված կլինի փոխել իր միջուկային դոկտրինը. Խամենեիի խորհրդական
Եթե սիոնիստական ​​ռեժիմը հարձակվի Իրանի միջուկային օբյեկտների վրա, երկրի զսպման համակարգը կփոխվի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ