News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Օգոստոսի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Հայաստանում ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի պատվիրակության (UNICEF) գրասենյակի նորանշանակ ղեկավար Տանյա Ռադոչային:

Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հիմնադրամի` ավելի քան երկու տասնամյակ շարունակվող գործունեությունը Հայաստանում՝ նշելով, որ այս տարիների ընթացքում հիմնադրամի երեւանյան գրասենյակը լավ համագործակցություն է հաստատել Հայաստանի կառավարության, պետական եւ հասարակական կառույցների հետ, ինչը նպաստում է մանկական տարբեր ծրագրերի արդյունավետ իրականացմանը։

Շնորհակալություն հայտնելով ընդունելության եւ «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գործունեության բարձր գնահատականի համար՝ տիկին Ռադոչայը հույս հայտնեց, որ Հայաստանի կառավարության հետ մշակված ծրագրերը կշարունակեն հաջողությամբ կյանքի կոչվել, ինչը կնպաստի երեխաների իրավունքների պաշտպանությանը եւ նրանց առողջապահական պայմանների ու կրթության մակարդակի բարելավմանը։

Նախարար Նալբանդյանը վերահաստատեց Հայաստանի ԱԳՆ պատրաստակամությունը` սերտորեն համագործակցելու «ՅՈՒՆԻՍԵՖ»-ի գրասենյակի հետ վերջինիս կողմից իրականացվող ծրագրերի շարունակականության ապահովման, նոր ծրագրերի մշակման ու դրանց իրականացման գործում եւ խոստացավ ամենայն աջակցություն ցուցաբերել Տանյա Ռադոչային իր գործունեության ընթացքում: Մտքեր փոխանակվեցին նաեւ Հայաստանի եւ ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի միջեւ համագործակցության տարբեր հարցերի շուրջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում ՄԱԿ մշտական համակարգողի հետ  քննարկել է համատեղ ծրագրերի ընթացքը
Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում շարունակական համագործակցությանը, համատեղ...
ՄԱԿ-ի աշխատանքային խմբերին ներկայացվել են ՀՀ-ում իրականացված հակակոռուպցիոն բարեփոխումները
Արդարադատության նախարարության հակակոռուպցիոն քաղաքականության...
ԱՄՆ-ում կոչ են արել Բելառուսի ընդդիմությանը տալ ՄԱԿ մշտական դիտորդի կարգավիճակ. Politico
Մշտական դիտորդի կարգավիճակ Բելառուսի ընդդիմությանը...
Ներքին տեղահանվածների թիվն ամբողջ աշխարհում հասել է 120 միլիոնի. ՄԱԿ
առանց ավելի մեծ համագործակցության և հակամարտությունների կարգավորման, մարդու իրավունքների խախտումներին վերջ դնելու և կլիմայական ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերի, տեղահանվածների թիվը շարունակելու է աճել...
Իսրայելը կարող է սահմանափակումներ մտցնել ՄԱԿ-ի դեմ
Իսրայելի ղեկավարության հնարավոր գործողությունների թվում են ՄԱԿ-ի աշխատակիցների համար վիզաների...
ՄԱԿ-ը հաստատել է 2023թ. ավելի քան 2,1 հազար երեխաների մահը Գազայի հատվածում
2023թ. Գազայի հատվածում մահացել է 2,1 հազար երեխա...
Ամենաշատ