News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի Լիոն քաղաքում ոստիկանները մարիխուանա վաճառողին ձերբակալել են փողոցում, երբ նա իր ծառայությունը  գովազդող թռուցիկներ էր բաժանում։ 32-ամյա տղամարդը կալանավորվել է։

Թմրավաճառը թռուցիկներում գրել էր իր անունն ու հեռախոսի համարը։ Բացի այդ, նա առաջարկում էր գնելուց առաջ փորձել ապրանքը եւ խոստանում էր անվճար առաքում ապահովել նրանց համար, ովքեր 100 եվրո արժողությամբ  ապրանք կգնեն, գրում է Lenta.ru-ն՝ վկայակոչելով France24-ը։

Տղամարդու գովազդային արշավը նման ավարտ էր ունեցել այն բանից հետո, երբ անցորդներից մեկը վերցրել էր մարիխուանայի անվճար չափաբաժինն ու թռուցիկը եւ տարել ոստիկանության մոտակա բաժանմունք։

Իր ցուցմունքում տղամարդը հայտարարել է, որ ինքը թմրավաճառ չէ, ուղղակի նոր ընկերներ էր փնտրում մարիխուանա ծխելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ