News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Սեպտեմբերին Նյու Յորքում Հռոմի պապ Ֆրանցիսկոսին կդիմավորեն ոչ միայն հազարավոր հավատացյալներ, այլեւ նրա 70 մետրանոց դիմանկարը՝ քաղաքի շենքերից մեկի վրա: Ինչպես հայտնում է Wall Street Journal թերթը, կտավի վրա աշխատանքը կավարտվի արդեն մոտ օրերս: Նկարի համար հիմք է ծառայել պապի այն լուսանկարը, որտեղ նա պատկերված է Վատիկանում՝ հավատացյալներին ողջունելիս:

Լուսանկարիչ Ջուլիո Նապոլիտանոյի կողմից 2015թ. մարտին արված լուսանկարի վերստեղծումով զբաղված է նկարիչների մի ամբողջ թիմ: Իրենց աշխատանքում նրանք օգտագործում են ձիու բաշից պատրաստված վրձիններ, փոքրիկ հոլաններ ու մոտավորապես 380 լ ներկ: Նկարին կից լինելու է գրություն. «Բարի գալուստ, Ֆրանցիսկոս պապ», նաեւ «հեշթեգներ» անգելերենով ու իսպաներենով, որոնց օգնությամբ սոցցանցերում հնարավոր կլինի հետեւել Հռոմի պապի առաջին այցին ԱՄՆ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ութերորդ ավենյուի եւ Մանհեթենի 35-րդ փողոցի անկյունում գտնվող շենքի խուլ պատը, որի վրա պատկերվելու է կաթոլիկ եկեղեցու առաջնորդը, արդեն մի քանի տարի է օգտագործվում է գովազդի համար: Ընդամենը մեկ շաբաթ առաջ այդ վայրում Cadillac CTS-V մարզական նոր սեդանի պատկերն էր:

Հռոմի պապի դիմանկարի վայրի ընտրոթյունը պատահական չէ . սեպտեմբերի 25-ին Հռոմի պապը պատարագ է տալու այդ շենքից երկու քայլ հեռավորության վրա գտնվող «Մեդիսոն սքվեր գարդեն» մարզա-ժամանցային համալիրում: Եվ այնտեղից պարզապես անհնար կլինի չնկատել թաղամասի վրա վեր խոյացող 68 մետր բարձրությամբ եւ 28 մ լայնությամբ դիմանկարը:

Կտավը շենքի պատի վրա տեղադրելու մտահղացումով հանդես էր եկել Բրուքլինի Հռոմեական կաթոլիկ միաբանությունը: Այնտեղից հայտնել են, որ պատկերը կպահպանվի վեց շաբաթ՝ Նյու յորքի բնակիչներին ու հյուրերին հիշեցնելով Հռոմի պապի այցի մասին:

Հռոմի պապ Ֆրանցիսկոսն իր առաջին այցը ԱՄՆ կսկսի սեպտեմբերի 22-24-ին, Վաշինգտոնից: Մայրաքաղաքից նա կուղեւորվի Նյու յորք, որտեղ նա սեպտեմբերի 25-ին  ելույթ կունենա նաեւ ՄԱԿ –ի ամբիոնից, որից հետո կմեկնի Ֆիլադելֆիա, ու սեպտեմբերի 27-ին կլքի Միացյալ Նահանգները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հարցմանը մասնակցած հոգեւորականների երկու երրորդը կարծում է, որ Բրիտանիան այլևս քրիստոնյա երկիր չէ
64%-ից ավելին ասել է, որ երկիրը կարելի է անվանել քրիստոնյա, բայց...
Անգլիկան եկեղեցին կարող է անցնել Աստծո համար գենդերային չեզոք տերմինների
Եկեղեցին հայտնել է, որ գարնանն այդ հարցով հատուկ հանձնաժողով կստեղծի․․․
Հնդկաստանում քահանան ձերբակալվել է մոտ 100 հոգու «քրիստոնեություն ընդունելու» համար «գայթակղելու» պատճառով
Տեղի ոստիկանությունը հայտնել է, որ 43-ամյա քահանա Պաուլուս Մասիհը Սուրբ Ծննդյան նախօրեին փորձել է կրոնափոխ դարձնել մոտ 100 մարդու․․․
ԱՄԷ-ում ավելի քան 1400 տարի առաջ կառուցված քրիստոնեական վանք է հայտնաբերվել
Սա տարածաշրջանում հայտնաբերված երկրորդ վանքն է, եւս մեկը հայտնաբերվել է 1990 թվականին․․․
Քրիստոնյա Եկեղեցիները Հռոմում քննարկել են Սուրբ Զատիկը նույն օրը նշելու հարցը
Երկխոսության և խաղաղության համար աղոթքի հավաք...
Այսօր հայ առաքելական եկեղեցին նշում է Խաչվերացը
Հայաստանյայց Եկեղեցում Խաչվերացը տոնում են սեպտեմբերի 11-17-ն ընկած ժամանակահատվածում հանդիպող կիրակի օրը…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ