News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ստամբուլի ոստիկանության հատուկ նշանակության ստորաբաժանումը չորեքշաբթի վաղ առավոտյան ռեյդեր է սկսել ՝ ահաբեկչական կազմակերպությունների անդամների բնակության հասցեներով: Ինչպես հայտնում է NTV հեռուստաալիքը ՝ ռեյդերը կազմակերպվել էին քաղաքի եվրոպական մասում գտնվող Էսենյուրթ եւ Կյուչուկչեկմեջ թաղամասերում:

Ոստիկանությունը զրահապատ մեքենաների օգնությամբ արգելափակել է մուտքը դեպի այն թաղամասեր, որտեղ անցնում էին այդ գործողությունները: Օդից ուժայինների գործողությունները համակարգում էին ոստիկանական ուղղաթիռները, հայտնում է «ՏԱՍՍ»-ը: Հատուկ նաշանակության ստորաբաժանումը խուզարկում է անցկացրել բնակարաններում, նաեւ տեղի ինտերնետ- սրճարանում: Իրավապահները կոտրել են հաստատության դռները ու առգրավել ներքին ու արտաքին հսկման խցիկների տեսագրությունները: Բացառված չէ, որ այդ սրճարանից օգտվում էին գրոհայինները կամ էլ դա եղել է նրանց հանդիպման վայրը: Ձերբակալվածների թվի մասին չեն հայտնում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ