News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

«Բաշնեֆտ» ընկերության բաժնեմասերի վաճառքի ժամանակ փողերի յուրացման եւ լվացման մեջ մեղադրվող գործարար Լեւոն Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սեպտեմբերի 15-ին լրացել է։ Քննիչը կալանքի երկարաձգման համար դատարան միջնորդագիր չի ներկայացրել։

«Հայրապետյանի տնային կալանքի ժամկետը սեպտեմբերի 15-ին լրացել է։ Դատարանը միջնորդագիր չի ստացել»,- գրում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Մոսկվայի քաղաքային դատարանը։

Այսպիսով՝ քննիչները Հայրապետյանի նկատմամբ պետք է խափանման այլ միջոց ընտրեն, որը ազատազրկման հետ կապ չունի։ Դա կարող է լինել չհեռանալու մասին ստորագրությունը կամ պարտադիր ներկայանալը։

Ավելի վաղ Մոսկվայի քաղաքային դատարանը մինչեւ սեպտեմբերի 15-ը երկարաձգել էր Հայրապետյանին տնային կալանքի ժամկետը։ Հայրապետյանի նկատմամբ հարուցված գործը առանձնացվել էր «Բաշնեֆտի» վարույթից։

Հիշեցնենք, որ 2014թ.-ի հուլիսի 24-ին Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեն հայ գործարար Լեւոն Հայրապետյանին մեղադրանք է առաջադրել ՌԴ քրեական օրենսգրքի 160-րդ (յուրացում կամ վատնում) եւ 174-րդ (անօրինական ճանապարհով ձեռք բերված միջոցների լվացում) հոդվածներով: Սեպտեմբերի 12-ին Լեւոն Հայրապետյանին եւս մեկ մեղադրանք է առաջադրվել մեքենայության հոդվածով: Հոկտեմբերի 3-ին Մոսկվայի Բասմանի դատարանը փոխել է «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ, հայտնի հայ գործարար Լեւոն Հայրապետյանի խափանման միջոցը՝ կալանավորումը փոխարինելով տնային կալանքով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ստուգում են գործարարի մահվան մեջ թույնի առկայությունը
Փաստաբանները հույս ունեն, որ քննությունը կպարզի պարոն Հայրապետյանի թունավորման հանգամանքները, ինչի մասին մահվան նախօրեին հայտնել էր եղբորը…
Լեւոն Հայրապետյանին կհուղարկավորեն Մոսկվայի հայկական գերեզմանատանը
Հայ գործարար եւ բարեգործ Լեւոն Հայրապետյանի հոգեհանգստի արարողությունը կկայանա հոկտեմբերի 20-ին՝ ժամը 17։00-ին Մոսկվայի Հայկական եկեղեցում…
Ռուսաստանի մարդու իրավունքների հարցերով լիազոր․ Փրկվել է Լեւոն Հայրապետյանի կյանքը
Նա ուներ շաքարախտ ու վերջերս վիրահատության էր ենթարկվել․․․
Հայրապետյանին տեղափոխել են այլ կալանավայր. իրավապաշտպանն ահազանգում է սարսափելի պայմանների մասին
Սարսափելի պայմաններում նստած է ինքը Մորդովիայում...
ՀՀ օմբուդսմենը մշտապես ուշադրության կենտրոնում է պահում Լեւոն Հայրապետյանի հարցը. խոսնակ
Օրեր առաջ՝ հուլիսի 4-ին, Վերին Լարս անցակետում առաջացած խնդրով ռուսաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ եւս…
Լեւոն Հայրապետյանի համար շարունակական ցույցեր եւ նստացույցեր են լինելու. իրավապաշտպան
Պետական պատվեր է...
Ամենաշատ