News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Հունիս 19
Տեսնել լրահոսը

Այս ամսվա սկզբին Սամցխե-Ջավախքի Ախալցխայի շրջանի Ացկուրի գյուղի անտառներում բռնվել էր ուժեղ հրդեհ, որը շարունակվեց մի շաբաթ, սակայն Հայաստանը որեւէ պետական օժանդակության չցուցաբերեց: Փոխարենը, Ռուսաստանում մոլեգնող հրդեհները մարելու համար Հայաստանի կառավարությունը հրշեջ խումբ ուղարկեց, իսկ «Միասին» շարժումը գումար ու հագուստ էր հավաքում հրդեհից տուժած բնակիչների համար:

Այս առնչությամբ, Երիտասարդների Միաբանության համակիր Տիգրան Սիմավորյանը նշել է. «Մենք` հայաստանցիներս ոչինչ չձեռնարկեցինք մեր եղբայրներին օգնելու համար... Ի՞նչ արեցինք մենք պետական մակարդակով: Իհարկե` ոչինչ: Մենք գերադասեցինք մեր եղբայրական»Ռուսաստանին օգնություն ցուցաբերել,մինչդեռ, մեր պատմական հայրենիքի մի մասում,որ գտնվում է «քթներիս տակ», ոչինչ չփորձեցինք անել: Տեղեկացա,որ «Միասին» Երիտասարդական շարժումը բարեգործական ակցիա էր կազմակերպել,գումար ու հագուստ ուղարկել ՌԴ-ի հրդեհից տուժած բնակիչներին..Կողջունեի նման նախաձեռնությունը, բայց քանի որ մեր հայրենի Ջավախքը եւս տվյալ ժամանակահատվածում նույնատիպ դրության մեջ էր,ու «Միասին»-ը ակցիա չկազմակերպեց, ծանր կացության մեջ թողնելով ջավախքցուն,ստիպված եմ միայն ապշել.ինչպե՞ս կարելի էր այդ ակցիան չանել,երբ մեր գեղատեսիլ անտառները այրվում էին: Մի՞թե մեր կառավարությունը չէր կարող մի քանի հրշեջ խումբ  ուղարկել Ջավախք:Սրանք հարցեր են,որոնց պատասխանը մեզ` Հայ երիտասարդներիս հետաքրքրում է։ Մենք ռուս ժողովրդին գերադասեցինք մեր քույրերից ,եղբայրներից:

Այս ամենից սկսվում է ապազգայնությունը,օտարին սիրաշահելն ավելին է արժեւորվում եւ հստակ ցույց ենք տալիս մեր օտարամոլութունը։ 1988 երկրաշարժի ժամանակ առաջին օգնություներից մեկը մեզ ցուցաբերեց ջավախահայությունը, իսկ մենք պարազապես աչք փակեցինք... Այս ամենից հետո չեմ զարմանա, որ ոմանք համարձակավեն ասել,թե Ջավախքը ե՞րբ է հայկական եղել... Ինչեւէ, իրավիճակը պետք է ճիշտ գնահատել եւ հետեւություներ անել»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ախալքալաքի շրջանում առաջին դասարան է հաճախել 563 երեխա
Վիճակագրության համաձայն՝ Վրաստանում գործում է 2 086 պետական և 222...
Ջավախքում բեռնատարների կուտակումները խանգարում են բերքահավաքին
Կարտոֆիլի բերքահավաքն սկսվել է, այդ բեռնատարները մեզ խանգարում են: Այս ճանապարհը պետք է լայնացնել, 3-րդ գիծ է պետք: Գիտեք ինչքան շատ է լինում, երբ…
Ախալքալաքում բողոքում են Մկոյանների հիդրոէլեկտրակայանի փակման դեմ
Ցուցարարներից մեկի խոսքով` ՀԷԿ-ի էլեկտրաէներգիան շատ ավելի էժան է...
Վրաստանի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել ԱԺ պատգամավոր Հենզել Մկոյանի նկատմամբ շանտաժի գործով
«Նրան ասում են հեռանալ քաղաքականությունից եւ 5 միլիոն դոլար փոխանցել իրենց հաշվեհամարներին, հակառակ դեպքում սպառնում են սպանել նրան եւ նրա ընտանիքի անդամներին...
Ախալքալաքի դատարանը որոշում է կայացրել կալանքի տակ թողնել ամբաստանյալ Արթուր Գաբրիելյանին
Ամբաստանյալի փաստաբանը եւս համաձայնել է, որպեսզի Ա.Գ.-ն մնա կալանքի տակ...
Ախալքալաքում ձերբակալված Արթուր Գաբրիելյանին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել
Քննությամբ պարզվել է, որ մեղադրյալ Ա.Գ.-ն վեճի ընթացքում հրազենից մահացու վիրավորել է Վ.Մ.-ին...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ