ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Մոսկվայում Մայր մզկիթի բացման արարողության ժամանակ Ղուրանից մեջբերում է կատարել։ Այս մասին հայտնում է Նորությունների ռուսական ծառայությունը։
«Վստահ եմ, որ Մայր մզկիթը կօգնի միավորել ոչ միայն մուսուլմանների, այլ նաեւ այլադավանների ջանքերը՝ հանուն բարի գործերի։ Ղուրանն ասում է. «Ջանացե՛ք գերազանցել իրար բարի գործերում»,- ասել է նա։
Պուտինի խոսքով՝ մզկիթը նոր, ժամանակակից, վեհաշուք տեսք է ստացել, ինչպես վայել է բազմազգ եւ բազմակրոն մայրաքաղաքին եւ Ռուսաստանին։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 23-ին Մոսկվայում բացվել է Եվրոպայի ամենախոշոր Մայր մզկիթը։ Այն գտնվում է Խաղաղության պողոտայում եւ բացվել է 10 տարվա վերանորոգումից հետո։