News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Նավթի առեւտրի շնորհիվ Թուրքիան «Իսլամական պետության» բյուջեն համալրում է լուրջ դոտացիաներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարեց Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության եւ միջազգային հարաբերությունների ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ, թուրքագետ Վիկտոր Նադեին-Ռաեւսկին:

Անդրադառնալով սիրիական ճգնաժամի հարցում ռուս-թուրքական հարաբերությունների սրմանը, նա հիշեցրեց, որ Ռուսաստանի առաջին արձագանքը, իհարկե, արդեն կա: «Մենք խոստովանեցինք Թուրքիայի օդային տարածքի խախտումը: Արդեն կապ է հաստատվում Ռուսաստանի պաշտպանության նախարարության ղեկավարության եւ թուրք զինվորականների միջեւ՝ այդ բնագավառում սխալները բացառելու համար: Հույս ունենանք, որ դա փոքր-ինչ կհանգստացնի թուրքական կողմին, քանի որ Սիրիայի հարցում մեր տեսակետները հենց սկզբից տարբերվում էին»,- նշեց Վիկտոր Նադեին-Ռաեւսկին՝ հիշեցնելով, որ Էրդողանը Սիրիայի ապստամբներին ժողովրդի կամքի արտահայտողներն էր համարում, իսկ Ասադին, որը, կարծես, նրա ընկերն էր, ում հետ նույնիսկ համատեղ զորավարժություններ էր անցկացնում, մսագործ էր կոչում:

Քաղաքագետի խոսքով, հենց թուրքերի վկայությամբ (հիվանդանոցների աշխատակիցների եւ այլն), իրենց տարածքում իրենք բուժել եւ բուժում են իսլամականներին: «Թուրքական կողմը հերքում է դա: Բայց այդ վկայությունները հայտնի են ամբողջ աշխարհին: Բացի այդ, հենց թուրքական տարածքով է անցնում նավթի մեծ մասը, իսկ դա օրական 1-2 մլն դոլար է: Դա զգալի գումար է ԻՊ-ի զինյալների մարտական պատրաստվածությունը պահպանելու համար: Սրանք լուրջ հարցեր են, որոնք մենք մեր կողմից նույնպես տալիս ենք եւ, իհարկե, ցանկանում ենք պատասխան ստանալ»,- ընդգծեց Նադեին-Ռաեւսկին:

Այսպիսով, ըստ թուրքագետի, հարցը վերաբերում է ոչ միայն Ռուսաստանի գործողությունների շուրջ թուրքական վերաբերմունքին, այլեւ ԻՊ-ի դեմ պայքարի հանդեպ թուրքերի վերաբերմունքին, որի մասին նրանք, իբր, արդեն հայտարարել են: Նադեին-Ռաեւսկիի խոսքով, եթե ԻՊ-ի դեմ ամերիկյան կողմի պայքարն իմիտացիա էր, ապա թուրքական կողմից այդ պայքարը անպարկեշտ բնույթ է ստանում:

Անդրադառնալով հարցին, թուրքական նախագահի հայտարարություններում վստահությունն արդյո՞ք պայմանավորված է ՆԱՏՕ-ի աջակցությամբ, Վիկտոր Նադեւին-Ռաեւսկին ընդգծեց. «Անկասկած, Թուրքիան շարունակում է մնալ ՆԱՏՕ-ի հավատարիմ դաշնակիցը: Եվ, ընդհանուր առմամբ, թուրքերը ձգտում են չխախտել իրենց պարտավորությունները՝ գործելով ՆԱՏՕ-ի շահերին համապատասխան»:

Հիշեցնենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ էրդողանը Սիրիայում Ռուսաստանի գործողությունների առիթով հայտարարել էր, որ Թուրքիայի հետ միասին, Ռուսաստանը նաեւ շատ այլ բան կկորցնի: «Ասադին պաշտպանելու ցանկություն ունեցողներ կան, այդ թվում՝ Իրանն ու Ռուսաստանը: Հիմա անդրադառնամ Ռուսաստանի կողմից մեր սահմանների խախտումներին: ՆԱՏՕ-ն նույնպես վերջնագիր է ներկայացնում: Մենք չենք կարող երկար սպասել: Բայց Ռուսաստանը կկորցնի մեզ: Եթե Ռուսաստանը կորցնի Թուրքիային, ապա շատ բան կկորցնի»,- ասել էր Թուրքիայի նախագահը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իրանի սահմանապահ ոստիկանությունը հայտնել է սահմանին բախումների ժամանակ երկու ահաբեկիչների մահվան մասին
Գեներալ Գուդարզիի խոսքով՝ ահաբեկիչները ծրագրել են հատել սահմանը Սարավանի շրջանում՝ հարավարևելյան Սիստան և Բելուջիստան նահանգում՝ երկրում դիվերսիոն գործողություններ իրականացնելու համար...
Գերմանիայի հետախուզության ղեկավարը զգուշացրել է Եվրո-2024-ի ժամանակ ահաբեկչությունների սպառնալիքի մասին
Գերմանիայում իսլամիստական ​​ահաբեկչության վտանգն ավելի է մեծացել 2023 թվականի հոկտեմբերի 7-ին Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումից հետո...
Իրանի ոստիկանությունը հայտնել է երկրի հարավ-արևելքում երկու ահաբեկչի սպանության մասին
Իրանցի գեներալը հայտնել է, որ նահանգում ոչնչացվել են կազմակերպված հանցավոր ութ խմբավորումներ և «Ջեյշ ալ-Ադլ»-ի երկու հիմնական ահաբեկիչներ...
Թուրքիական Հաքարի քաղաքի քաղաքապետն ահաբեկչության մեղադրանքով դատապարտվել է 19,5 տարվա ազատազրկման
Դատախազներն ահաբեկչական խմբավորումը ղեկավարելու և նրա անդամ լինելու մեղադրանքով ի սկզբանե նրա համար պահանջում էին 15-22,5 տարվա ազատազրկում...
Ահաբեկիչ Բրեյվիկը նորից դատի կտա Նորվեգիային «մարդու իրավունքների խախտման» պատճառով
Նորվեգիայի Վերաքննիչ դատարանը թույլ է տվել Բրեյվիկին բողոքարկել իր բանտարկության պայմանները...
Մեծ Բրիտանիայում ահաբեկչություններ նախապատրաստելու կասկածանքով երեք մարդ է ձերբակալվել
Երեք տղամարդ բերման են ենթարկվել՝ հարցաքննվելու համար», - ասել է տարածքային ոստիկանության պետի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ