News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Ավարտվել է հարկային տեսուչների կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու բազմադրվագ գործով նախաքննությունը:

ՀՔԾ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ իրենց մոտ քննվող քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2014 թվականի օգոստոսին ՀՀ ՖՆ Վանաձորի տարածքային հարկային տեսչության ընթացիկ հսկողության 2-րդ բաժնի գլխավոր հարկային տեսուչ Հրաչ Մովսիսյանը եւ նույն հարկային տեսչության ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանը պարզելով, որ Պետրոս Ջ.-ն  հիմնել է տաքսի ծառայություն եւ զբաղվում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեությամբ, հանդիպել են վերջինիս հետ, որի ընթացքում Հ. Մովսիսյանը եւ Ա. Պեպանյանը խմբով, նախնական համաձայնությամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու միասնական դիտավորությամբ, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությունը չդադարեցնելու համար Պետրոս Ջ.-ից պահանջել են յուրաքանչյուր ամիս իրենց տալ 40 հազ. ՀՀ դրամ կաշառք, եւ տեւական ժամանակ հարկային տեսուչները վերջինիցս ստացել են խոշոր չափերով կաշառք:

Բացի այդ, 2014 թվականի դեկտեմբերին, Արմեն Պեպանյանը խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, այցելել է ձեռնարկատեր Արայիկ Գ.-ին եւ հայտնել, որ իր խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները հայտնաբերելու համար ստուգումներ չիրականացնելու պայմանով, Արայիկ Գ.-ից կաշառքի առաջարկն ընդունելով, անձամբ նրանից ստացել է խոշոր չափերով՝ 1 մլն. ՀՀ դրամ կաշառք:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ, որ քաղաքացի Ռոմիկ Ջ.-ն հանդիպել է ավագ հարկային տեսուչ Արմեն Պեպանյանին եւ խնդրել է անտեսել անհատ ձեռներեց Նաիրա Ս.-ի գեղեցկության սրահում աշխատողների՝ հարկային մարմնում հաշվառած չլինելու հանգամանքը:

Արմեն Պեպանյանը Ռոմիկ Ջ.-ից պահանջել է յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 25 հազ. ՀՀ դրամ: Համաձայնության գալուց հետո Ա. Պեպանյանն ամիսներ շարունակ Ռոմիկ Ջ.-ից անձամբ ստացել է կաշառքի գումարները:

Բացի այդ, 2015 թվականի փետրվարին Հրաչ Մովսիսյանը զանգահարել է անհատ ձեռներեց Արտյոմ Շ.-ին եւ վերջինիս խանութում առկա հնարավոր թերությունները, խախտումները չհայտնաբերելու, ստուգումներ չիրականացնելու եւ ավելորդ խնդիրներ չստեղծելու պայմանով պահանջել է հարկային պարտավորություններից զատ, յուրաքանչյուր ամիս իրեն որպես կաշառք տալ 10 հազ. ՀՀ դրամ, որը 2015 թվականի փետրվարից սկսել է ստանալ:

Դրանից բացի, Հրաչ Մովսիսյանը տեղեկանալով, որ քաղաքացի Ռաֆիկ Հ.-ն տան տարածքում ունի պանրի արտադրամաս եւ առանց համապատասխան պետական գրանցման իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն, վերջինիցս պահանջել է երկու ամիսը մեկ իրեն որպես կաշառք տալ 15 հազ. ՀՀ դրամ: 2015 թվականի փետրվարից Հրաչ Մովսիսյանը Ռաֆիկ Հ.-ից սկսել է ստանալ կաշառքի գումարները:

Նախաքննությամբ հիմնավորվել է նաեւ, որ քաղաքացի Արսեն Բ.-ն 2003 թվականից զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ՝ կատարելով հարկային պարտավորությունները: Հրաչ Մովսիսյանը, շորթմամբ կաշառք ստանալու դիտավորությամբ,  այցելել է Արսեն Բ.-ին եւ պահանջել 1 տոկոս շրջանառության հարկը վճարելուց բացի, մնացած 2.5 տոկոսը տալ իրեն՝ որպես կաշառք: Արսեն Բ.-ն հրաժարվել է, իսկ Հրաչ Մովսիսյանը սպառնացել է խոչընդոտել նրա օրինական գործունեությանը՝ պնդելով, որ կաշառք չտալու դեպքում պարբերաբար կայցելի, կարձանագրի խախտումներ եւ կենթարկի վարչական պատասխանատվության: Արսեն Բ.-ն հարկադրված համաձայնել է Հ. Մովսիսյանի ակնհայտ ապօրինի պահանջին, այն է՝ յուրաքանչյուր ամիս տալ 70 հազ. ՀՀ դրամի 2.5 տոկոսը, սակայն նրան գումարը չի հասցրել տալ:

Քրեական գործի նախաքննության ընթացքում Հրաչ Մովսիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով, իսկ Արմեն Պեպանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 2-րդ մասով,  311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով եւ 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ եւ 3-րդ կետերով: Վերջիններիս նկատմամբ մինչդատական վարույթում, դատարանի որոշմամբ,  որպես խափանման միջոց ընտրվել էր կալանավորումը:

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է հիշյալ քրեական գործի նախաքննությունը: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու եւ դատարան ուղարկելու համար:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
Ամենաշատ