Կոսովոյի մասնակի ճանաչված խորհրդարանի շենքում ընդդիմադիր պատգամավորը պայթուցիկ սարք է գործի դրել։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։
Թե կոնկրետ ինչ սարք է պայթեցրել պատգամավորը, հայտնի չէ։ Խորհրդարանի դահլիճը լցվել է ծխով։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Ընդդիմության բողոքները պայմանավորված են Սերբիայի հետ հարաբերությունների ջերմացման մասին ազդարարող համաձայնագրերով, որոնք առաջ են քաշում երկրի իշխանությունները։