Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, թե Անկարայում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով զոհվել է 30 քաղաքացի։
Թուրքական Nokta պարբերականի փոխանցմամբ՝ Անկարայում արհմիությունների կողմից կազմակերպված Խաղաղության հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվածների վերաբերյալ հայտարարությամբ է հանդես եկել երկրի ՆԳՆ-ը։
Ըստ ՆԳՆ-ի՝ հոկտեմբերի 10-ի առավոտյան, Անկարայի երկաթգծի կայարանի մոտ հանրահավաքի ժամանակ տեղի ունեցած պայթյունների հետեւանքով զոհվել է 30 եւ վիրավորվել՝ 126 քաղաքացի։