Մոսկվայում Նիդեռլանդների դեսպան Ռոն վան Դարթելը հայտարարել է, որ Դոնբասում մալայզիական Boeing-ի կործանումը հետաքննող միջազգային քննչական խումբը սկսել է քննարկել ՄԱԿ ԱԽ միջազգային տրիբունալի այլընտրանքի հարցը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Ռուսաստանը վետոյի միջոցով շատ հստակ հայտարարեց իր դիրքորոշումը։ Դա տրիբունալ հրավիրելու ջանքերի ավարտն էր, եւ հիմա մենք այլընտրանք ենք փնտրում»,- նշել է դիվանագետը։