News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 12-ին, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար տիկին Միկայել Ժանի հետ հանդիպման ժամանակ նշել է Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն:

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ, Գարեգին Բ-ն խորհրդանշական նկատել է, որ հայ ժողովրդի համար նվիրական` Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարում, ՖՄԿ-ն իր համաժողովը կազմակերպում է Հայաստանում` այդպիսով յուրօրինակ պատգամ հղելով մարդկությանը` Հայոց Ցեղասպանության ճանաչման եւ նմանօրինակ ոճրագործությունների կանխարգելման համար:

Հանդիպման ընթացքում Վեհափառն անդրադարձել է Հայ Եկեղեցու ունեցած կարեւոր դերակատարությանը հայ ժողովրդի կյանքում, ինչպես նաեւ այսօրվա Ֆրանկոֆոնիայի մի շարք երկրների հետ միջնադարում հայության ունեցած սերտ աղերսներին: Այս առումով Նորին Սրբությունը ողջունել է արդի փոխգործակցությունը` վստահություն հայտնելով, որ այն երկուստեք կհարստացնի ՖՄԿ անդամակցող երկրներին:

Իր հերթին Միկայել Ժանը Ամենայն Հայոց Հայրապետին ներկայացրել է Հայաստանում գումարված Ֆրանկոֆոնիայի 31-րդ նախարարական համաժողովի արձանագրած արդյունքները, ՖՄԿ առաջիկա անելիքները եւ հրամայականները:

ՖՄԿ գլխավոր քարտուղարը կարեւորել է համընդհանուր ջանքերի միավորումը` հանուն մարդկային կյանքում առկա խնդիրների կարգավորման եւ մարտահրավերների հաղթահարման` դրանում էական նկատելով նաեւ մշակույթների եւ կրոնների երկխոսությունը:

Զրույցի ժամանակ անդրադարձ է եղել Մերձավոր Արեւելքում տեղ գտնող ողբերգական զարգացումներին, մասնավորապես քրիստոնյաների ծանր վիճակին, խոսվեց նաեւ հոգեւոր առաջնորդների կողմից գործադրվող խաղաղասիրական ջանքերի մասին:

«Մենք դատապարտում ենք կրոնի շահարկումը քաղաքական նպատակներով: Պատերազմ, ատելություն եւ անհանդուրժողականություն քարոզող կրոն գոյություն չունի: Բոլոր կրոնները քարոզում են սեր եւ խաղաղություն: Այդուհանդերձ, այսօր տեսնում ենք, որ կրոնական ծայրահեղական շարժումների պատճառով մարդկային կյանքում աղետներ են տեղի ունենում», - նշել է Գարեգին Բ Կաթողիկոսը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում ձևավորվել է Արցախի թեմի գրասենյակը
Հունիսի 19-ին հայրենակիցների հետ հանդիպման ժամանակ Հայ առաքելական...
Արցախի թեմի առաջնորդը հորդորել է լինել միասնական ու անկոտրում
Հանդիպմանը ելույթ է ունեցել նաև Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ տիար Լեռնիկ Հովհաննիսյանն ու...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Կ․ Պոլսի Հայոց Պատրիարքության ուխտավորներին
Հունիսի 19-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ուխտավորաբար…
Վեհափառն ասել է՝ քո անձնական որոշումն է, Եկեղեցին ներգրավված չէ այս գործընթացներին. Բագրատ Սրբազան
Երբ ժողովուրդը ցանկանա և Վեհափառը օրհնի: Այդ ժամից հետո Վեհափառ...
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հարավային Կորեայի Մեթոդիստ եկեղեցու անդամներին
Հունիսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Գարեգին Բ-ն ընդունել է «Սոս Արևելքի քրիստոնյաներ» կազմակերպության պատվիրակությանը
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձավ Սուրբ...
Ամենաշատ