News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Microsoft-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը եւ շարունակելու ներդրումները Հայաստանում։ Այդ մասին ասել է Microsoft ընկերության կորպորատիվ հարցերով փոխնախագահ Վահե Թորոսյանը վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը։ Վարչապետը բարձր է գնահատել տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում Microsoft ընկերության հետ ծավալված համագործակցությունը եւ վերահաստատել ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ ընդլայնելու եւ խորացնելու փոխգործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարության եւ Microsoft ընկերության միջեւ ս.թ. մայիսին Համագործակցության հուշագրի եւ պայմանագրերի ստորագրումը կնպաստի նոր հեռանկարային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, եւ ՀՀ կառավարությունը հանձնառու է այդ փաստաթղթերով ստանձնած պարտավորությունները կատարելու հարցում:

Ընդգծելով, որ ՏՏ ոլորտի զարգացումը կառավարության գերակա ուղղություններից է, եւ տարեկան այս ոլորտում գրանցվող աճի բարձր տեմպը պայմանավորված է նաեւ Microsoft-ի արդյունավետ գործունեությամբ՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել Microsoft ընկերության աջակցության համար, որը դրսեւորվում է մեր երկրում գործող ինովացիոն կենտրոնի եւ այլ նախաձեռնությունների միջոցով:

Իր հերթին Վահե Թորոսյանը նշել է, որ հպարտանում է ՀՀ-ի եւ Microsoft-ի բազմաթիվ համատեղ ձեռքբերումներով, որոնք նպաստել են մեր երկրում ՏՏ բնագավառում արձանագրվող շարունակական առաջընթացին: Microsoft ընկերության փոխնախագահը շնորհակալություն է հայտնել վարչապետին՝ տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության համար եւ բարձր գնահատել ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ ՀՀ կառավարության կողմից իրականացվող քայլերը: Պարոն Թորոսյանը նշել է, որ Microsoft-ը շահագրգռված է ընդլայնելու համագործակցությունը եւ շարունակելու ներդրումները ՏՏ ոլորտում՝ նպաստելով մեր երկրում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանը: Միեւնույն ժամանակ Վահե Թորոսյանը վերահաստատել է Microsoft ընկերության պատրաստակամությունը՝ կատարելու Համագործակցության հուշագրով եւ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները:

Բարձր գնահատելով ներկայիս համատեղ ծրագրերի ընթացքը` Հովիկ Աբրահամյանը եւ Վահե Թորոսյանը մտքեր են փոխանակել հետագա համագործակցության հեռանկարների շուրջ: Մասնավորապես, արծարծվել են համատեղ նոր ծրագրերի իրականացմանը, մտավոր սեփականության պաշտպանությանը, կրթական նոր նախաձեռնությունների կյանքի կոչմանը, ինչպես նաեւ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

ՀՀ-ում տեղեկատվական տեխնոլոգիաների եւ ինովացիոն բնագավառների զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Microsoft ընկերության փոխնախագահ Վահե Թորոսյանին կառավարության ղեկավարը պարգեւատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Yandex Armenia-ն մեկնարկում է նոր բարեգործական մեխանիզմ
Աջակցությունն սկսելու համար Yandex Go հավելվածի օգտատերերը «Օգնենք միասին»  բաժնում ընտրում են գումարի չափը՝ 10, 30, 50, 100 կամ 500 դրամ...
ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը մասնակցել է EUROSATORY միջազգային ցուցահանդեսին
Նախարարը հանդիպել է հայկական և միջազգային ընկերությունների...
«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերություն է այցելել Մալթայի էկոնոմիկայի նախարարը
Նրանց ուղեկցությամբ պարոն Շկեմբրին շրջայց է կատարել ընկերության գլխամասային մասնաշենքում...
Ստեղծվել է շան հաչոցը մարդկային լեզվի թարգմանելու միջոց
Արհեստական բանականության նոր գործիքը ընդլայնում է շան հաչոցի լեզուն հասկանալու հնարավորությունը...
ԱՄՆ-ում ստեղծել են նոր էլեկտրական հեծանիվ, որը կարող է ժամում 130 կիլոմետր արագություն բացել
Ամերիկյան ընկերությունը նոր էլեկտրական հեծանիվ է ստեղծել...
Գիտնականները ստեղծել են «ուտելի» եւ խոսող ռոբոտ
Ներկայացվել է առաջին «ուտելի» ռոբոտը...
Ամենաշատ