News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վանաձորի զորամասերից մեկում հոկտեմբերի 8-ին քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով թունավորման նախանշաններով Երեւանի Հանրապետական հիվանդանոց տեղափոխված 19-ամյա Վահան Մովսիսյանը բուժում է ստանում Երեւանի կայազորային (Կանազի) հոսպիտալում:

«Քացախաթթու խմելու հետեւանքով այրվածքներ է ստացել զինծառայողը, սակայն ամբողջովին ապաքինվելու է, այդ մասով հանգիստ ենք: Մեզ ավելի շատ անհանգստացնում է նրա հոգեկան վիճակը, որի վերաբերյալ եզրակացություն կարող ենք տալ միայն վերջնական հետազոտությունից հետո՝ 1 ամիս անց»,- NEWS.am-ի թղթակցին ասաց հոսպիտալի պետը:

Զինծառայողի դեպքով այժմ զբաղվում է ռազմական ոստիկանությունը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Վանաձորի զորամասերից մեկում 2015թ. հոկտեմբերի 8-ին ժամը 16:00-ի սահմանում սննդային թունավորման նախանշաններով Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել զինծառայող, ծնունդով արտաշատցի  19-ամյա Վահան Մովսիսյանը: Բժիշկները պարզել են, որ զինծառայողը թունավորվել է քացախաթթվի մեծ չափաբաժին օգտագործելու հետեւանքով: Տուժածին ծանր վիճակով Վանաձորի բժշկական կենտրոնից շտապօգնության մեքենայով տեղափոխել են Երեւանի «Արմենիա» ԲԿ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
31-ամյա տղամարդու ջրшհեղձ եղած մարմինը գտել են իր ընկերոջ՝ Նուռնուսում գտնվող ամառանոցի լողավազանում
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռության հետքեր չեն հայտնաբերվել…
«Երբ վերադառնամ՝ ստուդիա եմ բացելու». հրազենային վիրավորումից մահացած զինծառայող Արմեն Գասպարյանը 19 տարեկան էր
Հունիսի 14-ին հրազենային վիրավորումից մահացած պայմանագրային զինծառայող Արմեն Գասպարյանը...
Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 128 դեպք. գրանցվել է 15 ավտովթար. զոհվել է 1, վիրավորվել՝ 17 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունիսի...
Վերականգնվել է հանցագործությամբ պետությանը պատճառված առանձնապես խոշոր չափերի՝ շուրջ 439 միլիոն դրամի վնասը
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ ապացույցներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ Արարատի մարզի...
«Tesla»-ն Մասիսում՝ «Մորենա» ռեստորանի հարևանությամբ, բախվել է բազալտե եզրաքարերին. կան վիրավորներ
Քննչական բաժինը պարզում է վարորդի ինքնությունը...
1 զոհ, 4 վիրավոր, այդ թվում՝ երեխաներ․ Երևանում բախվել են «ՎԱԶ 2121»-ն ու «Ford»-ը
Վթարի հետևանքով վարորդները տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն...
Ամենաշատ