Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի արդեն նախկին ղեկավար Մհեր Անանյանը նշանակվել է «Գնումների աջակցման կենտրոն» պետական ոչ առեւտրային կազմակերպության պետ: Այս մասին տեղեկանում ենք կառավարության կայքից:
Հիշեցնենք, որ մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնում էր Հարություն Թունյանը, որը հոկտեմբերի 12-ին ազատվել է աշխատանքից՝ սեփական դիմումի համաձայն: