ԱՄՆ Ֆլորիդայի նահանգում փոքր ինքնաթիռ է կործանվել՝ վայր ընկնելով բնակավայրերից մեկի շարժական տների վրա։ «Կան զոհեր, նրանց թիվը ճշտվում է»,- ասել է Փալմ Բիչ քաղաքի հրշեջ-փրկարարական ծառայության կապիտան Ալբերտո Բորոտոն։
Նրա տեղեկություններով՝ ինքնաթիռի վթարի հետեւանքովց երկու տներում հրդեհ է բռնկվել։
Դաշնային ավիացիոն վարչությունը հաստատել է վթարի փաստը, սակայն մանրամասները դեռ չեն հաղորդվում, փոխանցում է ՏԱՍՍ-ը։