News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Լատվիան 50 տարի հետո իսլամական երկիր կդառնա:  Նման հայտարարությամբ է հանդես եկել Լատվիայի Իսլամական մշակութային կենտրոնի մամուլի քարտուղար Ռոբերտ Կլիմովիչը, հայտնում է Delfi-ն: 

 Կլիմովիչը համարում է, որ 21-րդ դարի կեսերին Լատվիայում ծնվող երեխաների մեծ մասը  մահմեդական ընտանիքներից կլինեն: Ընդ որում, Կլիմովիչն ու մշակութային կենտրոնի ղեկավար Յանիս Լուցինշը վստահություն են հայտնել, որ իսլամը «այս աշխարհը խաղաղ ճանապարհով նվաճելու» լավագույն միջոցն է:

Ավելի վաղ Կլիմովիչը դեմ է արտահայտվել Ռիգայի քաղաքապետ Նիլ Ուշակովի առաջարկին՝ փախստականներին գերեզմանոցները խնամելու աշխատանք տրամադրելու մասին՝ ասելով, որ «հավատացյալ մահմեդականները պարտավոր են վերացնել խաչերը, իսկ  գերեզմանոցում աշխատելու դեպքում նրանք ստիպված են լինելու խնամել այդ խաչերն ու հարգել դրանք»:

Իսլամական մշակութային կենտրոնը Լատվիայում 2011թ. է ստեղծվել: Կենտրոնի պաշտոնական առաքելությունն է միավորել Լատվիայի մահմեդականներին, իսլամին վերաբերող զանազան միջոցառումներ անցկացնել, բացատրել իսլամի իսկական արժեքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուզբեկստանի մուսուլմանների հոգեւոր վարչությունն արգելել է իմամներին հանդես գալ սոցցանցերում եւ հավանումներ դնել
Իմամներին արգելել են հավանումներ դնել սոցցանցերի գրառումների տակ...
Շվեդիայում Եվրատեսիլից առաջ ակցիա է թույլատրվել, որի ժամանակ Ղուրան կայրեն
Ցույցը տեղի կունենա մայիսի 3-ին...
Բայդենը հայտնել է ԱՄՆ-ում մուսուլմանների հանդեպ ատելության «ահավոր» բռնկման մասին
Ատելության բռնկում մուսուլմանների դեմ ԱՄՆ-ում...
Շվեդիայի ոստիկանությունը ձերբակալել է երեք դեռահսների, որոնք ներգրավված են Ղուրանի այրումից հետո անկարգությունների մեջ
Նշվում է, որ ձերբակալվածներից մեկը կասկածվում է նաեւ երկու հրկիզումների մեջ...
Ֆրանսիան արգելել է դպրոցներում մուսուլմանական հագուստ կրել 
Դպրոցներում աշակերտներին կդիմավորեն, և նրանց կբացատրեն...
Չինաստանում հայտարարել են իսլամի չինականացման անհրաժեշտության մասին
Սինցզյան ինքնավար շրջան կատարած այցի ժամանակ ՉԺՀ ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է տարածաշրջանում կայունության ամրապնդման ․․․
Ամենաշատ