News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

8-ամյա որդուն մուրացկանության դրդելու մեջ http://news.am/arm/news/288705.html մեղադրվող Տատյանա Պիսարեւայի գործով առաջին նիստին կողմերից եւ ոչ մեկը չէր ներկայացել: Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց Պիսարեւայի փաստաբան Սասուն Մխիթարյանը:

«Հոկտեմբերի 13-ին էր նշանակվել դատական նիստը, սակայն կողմերից եւ ոչ մեկը չէր եկել: Պատճառները հայտնի չեն»,- ասաց Սասուն Մխիթարյանը՝ նշելով, որ հաջորդը նիստը նշանակվել է նոյեմբերի 2-ին:

Նշենք, որ այս գործով տուժող է 8-ամյա տղան, որի ներկայացուցիչը դատարանում Վանաձորի քաղապետարանի աշխատակիցն է:

Հիշեցնենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Վանաձորի բնակչուհի Տատյանա Պիսարեւան հունիսից օգոստոսն ընկած ժամանակահատվածում պարբերաբար 8-ամյա որդուն ներգրավել է մուրացկանության մեջ: 8-ամյա տղան տարբեր քաղաքացիներից մուրացել եւ նրան է փոխանցել գումար:

Տատյանա Պիսարեւային մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166.1-րդ հոդվածի 2-րդ մասով, եւ նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ