News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Չինական Տյանցզինում դատավարություն է սկսվել ՉԺՀ Հասարակական անվտանգության նախարարի նախկին տեղակալ Լի Դոնգշենգի հանդեպ, որին մեղադրում են  22 միլիոն յուան կաշառք ստանալու համար (3,5 միլիոն դոլար)։

Նախկին պաշտոնյային նաեւ մեղավոր են համարում պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Լիի վերադասը՝ Չինաստանի Հասարակական անվտանգության նախկին նախարար Չժոու Յունկանը այս տարվա հունիսին ցմահ բանտարկության է դատապարտվել, փոխանցում է BBC-ի Ռուսական ծառայությունը։ 

Այս շաբաթ Չինաստանում դատարանը 16 տարվա ազատազրկման է դատապարտել Չինաստանի խոշորագույն Petro China նավթագազային հոլդինգի նախկին ղեկավար Ցզյան Ցզեմինին  2,2 միլիոն դոլար կաշառք վերցնելու համար։ Չժոու Յունկանին  համարում են նրա միջնորդը։ 

Յունկանի դեմ գործ էր հարուցվել անցյալ տարվա դեկտեմբերին՝ ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինի կարգադրությամբ։  Այդ կոռուպցիոն սկանդալի մասնակից է համարվում նախկին նախարարի մերձավոր շրջապատից  300 մարդ։ Նրանց թվում են Յունկանի հարազատները, ենթակաները եւ զինակիցները, ինչպես նաեւ  CNPC կորպորացիայի ներկայացուցիչներ։

ՉԺՀ նախագահ Սի Ցզինպինը նախկինում հայտարարել էր, որ Չինաստանում կոռուպցիան այնպիսի ծավալներ է ձեռք բերել, որ արդեն սպառնում է իշխող կուսակցության գոյությանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ