News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Անհրաժեշտ է շարունակել թմրանյութերի հակազդմանն ուղղված քայլերը: Այս մասին, այսօր հոկտեմբերի 14-ին, ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստի ժամանակ հայտարարել է ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:

Վերջինս բացման իր խոսքում նշել է. «Ցանկանում եմ առանձնակի ընդգծել թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի դերը, որը հսկայական նշանակություն ունի հակաթմրամիջոցային պայքարի համաձայնեցված ռազմավարության եւ համատեղ միջոցների մշակման ու իրականացման գործում:

Հաշվի առնելով կուտակված փորձը՝ անհրաժեշտ է շարունակել թմրարտադրության հակազդմանը, թմրամիջոցների տեղաշարժի ուղիների հայտնաբերմանն ու կասեցմանը ուղղված համատեղ հակաթմրամիջոցային միջոցառումների իրականացման պրակտիկան:

ՀԱՊԿ անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի ջանքերով ձեւավորվել է բազմակողմ հիմքի վրա միջազգային համագործակցության մեխանիզմ, ձեռք է բերվել փոխըմբռնում պետությունների իրավասու մարմինների եւ դրանց շահագրգիռ գերատեսչությունների միջեւ»:

Նիստի օրակարգում ներառված էին թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման եւ համակարգող խորհրդի գործառութային ոլորտի մի շարք խնդիրներ:

Մասնավորապես՝ ներկայացվեց 2015 թ. երկրորդ կիսամյակում թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման համակարգող խորհրդի գործունեության հաշվետվությունը, քննարկվեցին ՀԱՊԿ անդամ-պետությունների հակաթմրամիջոցային գերատեսչությունների իրավասու մարմինների ղեկավարների հաշվետվությունները նույն ժամանակահատվածում կատարված աշխատանքի մասին՝ Աֆղանստանի տարածքից եկող համաշխարհային թմրասպառնալիքի դեմ պայքարում փոխգործակցության միասնական դիրքորոշում մշակելու վերաբերյալ առաջարկներով:

Նշենք, որ նիստին մասնակցել են Բելառուսի, Ղազախստանի ՆԳՆ-ների, Ղրղզստանի կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, ՌԴ թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության եւ ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը խզում է կապերը ՀԱՊԿ-ի հետ՝ չունենալով անվտանգության այլ երաշխիքներ. ՀՀԿ
Նրա խոսքով, Հայաստանի անվտանգության համակարգում իսկապես խնդիրներ կան...
Հայաստանի հնարավոր դուրս գալը ՀԱՊԿ-ից միայն իր վրա կազդի. Կարտապոլով
Բայց փաստն այն է, որ, ցավոք, որոշումը կկայացնի Հայաստանի ներկայիս ղեկավարությունը, որը չի առաջնորդվում հայ ժողովրդի շահերով...
Politico. Բելառուսը զենք է մատակարարել Ադրբեջանին՝ դրանով իսկ դավաճանելով Հայաստանին
Փաստաթղթերը ներառում են Բելառուսի զենքի արտահանման պետական ​​գործակալության նամակները սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին ժամանակակից...
Կպարզենք Հայաստանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ. Պեսկով
Ռուսաստանը կշարունակի աշխատանքը Հայաստանի հետ՝ Երեւանի դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ պարզելու համար...
Հայաստանի դուրս գալը ՀԱՊԿ-ից վկայում է դեպի Արեւմուտք Փաշինյանի կողմնորոշման մասին. Զատուլին
ՀԱՊԿ-ից դուրս գալու որոշումը նշանակում է երկրի վերակողմնորոշում դեպի Արեւմուտք...
Հաջորդ տրամաբանական քայլը լինելու է ՀԱՊԿ-ից դուրս գալը. Երբ դա կլինի՝ կորոշենք. Նիկոլ Փաշինյան
Ընդդիմությունը պնդում է, որ ՀՀ կառավարության քաղաքականությունները մի շարք…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ