News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը


ՌԴ մայրաքաղաք Մոսկվայում 19-ամյա հայուհուն սպանած ադրբեջանցուն ոստիկանները ձերբակալել են։ Երիտասարդը 2 ամսով կալանքի տակ է վերցվել։ Ոչ մի կասկած չկա, որ սպանությունը կատարել է Էմիլ Զուլֆաղարովը։ Սպանված Աննայի հոր խոսքով՝ տղան ուղղակի պոկ չէր գալիս իր աղջկանից։

Քանի որ աղջիկը մերժել էր տղայի սերը, ադրբեջանցի երիտասարդը սկսել էր հետապնդել Աննային։ Հարազատները ստիպված էին մշտապես աղջկան ուղեկցել համալսարան եւ դիմավորել այնտեղից, հայտնում է ՆՏՎ-ն։

Աղջկա կյանքի վերջին վայրկյանները ֆիքսել է տեսախցիկը։ Կադրում երեւում է, թե ինչպես է տղան մի քանի անգամ հարվածում աղջկա որովայնին եւ դիմում փախուստի։ Արյունաշաղախ աղջիկը վայր է ընկնում ասֆալտին եւ մահանում նախքան շտապ օգնության ժամանելը։

Աղջկա հայրը նշել է, որ բազմիցս ոստիկանություն դիմում է գրել, սակայն իրավապահները անուշադրության են մատնել բողոքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ