![](img/news/29/08/12/default.jpg)
Ոստիկանության Մարաշի բաժանմունքի եւ Կենտրոնականի բաժնին կից պահպանության բաժնի ծառայողները, գողություն կատարելու կասկածանքով, Երեւանի Վարդանանց փողոցի 15/2 հասցեի մոտից բերման են ենթարկել 32-ամյա Աշոտ Ա.-ին:
Պարզվել է, որ նա հոկտեմբերի 12-ին, ժամը 6.30-ին, Վարդանանց փողոցի թիվ 15/2 հասցեում գործող գիշերային ակումբում գողացել է սեղանին դրված, 28-ամյա Լիլիթ Գ.-ի բջջային հեռախոսը` պատճառելով 130.000 դրամի վնաս:
Կատարվում է հետաքննություն: