ԱՄՆ դոլարի փոխարժեքը այսօր՝ հոկտեմբերի 14-ին, կազմել է 473.83 դրամ՝ նախորդ օրվա համեմատ նվազելով 0.55 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 540.50 դրամ (աճել է 0.42 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 727.99 դրամ (աճել է 4.89 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.51 դրամ (նվազել է 0,05 դրամով):
Թանկարժեք մետաղների գները սահմանվել են՝ արծաթը՝ 237.8 դրամ, ոսկին՝ 17,750.64 դրամ, պլատինը՝ 14,975.01 դրամ:
Հոկտեմբերի 14-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում կայացել է 600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 473 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 473 դրամ: