News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դատաբժշկական փորձաքննությամբ ապացուցվել է՝ հունվարի 10-12-ն ընկած ժամանակահատվածում Վալերի Պերմյակովի վրա մարմնական վնասվածք կամ դրա ապաքինման հետքեր չեն հայտնաբերվել: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ավետիսյանների իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Երեմ Սարգսյանը:

«Սրանից կարող ենք ենթադրել, որ Ավետիսյանների տանը որեւէ պայքար մեծ հաշվով չի եղել, եւ նրան որեւէ մեկը վնասվածք չի պատճառել»,- ասաց նա:

Փաստաբանը հայտնեց նաեւ, որ Պերմյակովին հայտնաբերելուց հետո արյան փորձաքննություն են իրականացրել, եւ ալկոհոլ եւ թմրանյութեր նրա օրգանիզմում չեն հայտնաբերվել:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Երվանդ Վարոսյանն էլ նշեց, որ երբ թարգմանվեցին ռուսական կողմից ուղարկված նյութերը, պարզ դարձավ, որ ռուս քննիչներն առաջին օրը նրանից վերցրել են փորձանմուշներ՝ կրակոցի արգասիքներ հայտնաբերելու համար, ինչպես նաեւ առգրավվել են այն հագուստները, որոնք եղել են Վալերի Պերմյակովի հագին:

«Փորձաքննությամբ պարզվել է, որ Պերմյակովի ձախ ձեռքի, աջ ձեռքի ներսի հատվածներում, քթանցքներում, ինչպես նաեւ ձախ ականջախեցում հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ, ինչը վկայում է, որ քսուքները վերցնելուց կարճ ժամանակ առաջ նա կամ կրակոցներ է արձակել, կամ գտնվել է կրակոցներ արձակողի կողքին»,- ասաց Երվանդ Վարոսյանը՝ նշելով, որ նրա հագուստի երկու թեւքերին եւս հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ:

Նշենք, որ փաստաբաններն այսօր մանրամասներ են ներկայացրել ընթացող նախաքննության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով, դասալքության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ