News
Լրահոս
News
Կիրակի
Հունիս 16
Տեսնել լրահոսը

Կասկած չկա, որ Ավետիսյաններին սպանել է Վալերի Պերմյակովը: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 16-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը:

«Երբ մենք ուսումնասիրում էինք փորձաքննությունների եզրակացությունները, արդեն իսկ նշվարվում էր՝ հանցագործությունը կատարողը Պերմյակովն է: Այսօր արդեն կասկած չկա, որ կրակոց արձակողը Պերմյակովն է եղել, հանցագործությունն ինքն է կատարել: Մինչ օրս մենք այլ տվյալներ չունենք երկրորդ անձի գոյության, նրան դրդելու մասին: Որեւէ ապացույցով նման տվյալ մենք չենք ստացել: Եթե նախաքննական մյուս նյութերն ուսումնասիրենք, լինեն ապացույցներ, որոնք կխոսեն այդ մասին, մենք միջնորդություններով հանդես կգան: Սակայն այժմ ամեն ինչ պտտվում է միայն Պերմյակովի անձի շուրջ, նույնիսկ ստի դետեկտորով է հիմնավորվում, որ իր ցուցմունքները սուտ չեն, ճիշտ են»,- ասաց Լուսինե Սահակյանը:

Ավետիսյանների իրավահաջորդների ներկայացուցիչները համոզված են, որ Վալերի Պերմյակովը դատապարտվելու է ցմահ ազատազրկման:

Նշենք, որ փաստաբաններն այսօր մանրամասներ են ներկայացրել ընթացող նախաքննության մասին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ավետիսյանների ընտանիքի 6 անդամների սպանությունը տեղի է ունեցել 2015թ. հունվարի 12-ին։ Ավետիսյանների ընտանիքից ողջ էր մնացել 6 ամսական Սերյոժա Ավետիսյանը, որը ծանր վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն, որտեղ յոթ օր անց մահացել էր:

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամի սպանության համար մեղադրվում է Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի ժամկետային զինծառայող Վալերի Պերմյակովը։ Դեպքի առթիվ Հայաստանում հարուցվել էր քրգործ սպանության հատկանիշներով, իսկ ՌԴ-ում՝ դասալքության:

Ռուսական կողմն օգոստոսի 12-ին Պերմյակովին դատապարտել է ազատազրկման 10 տարի ժամկետով, դասալքության մեղադրանքով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից յոթ տարի է անցել
Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության օրվանից անցել է յոթ տարի...
Վալերի Պերմյակովը ցմահ ազատազրկվեց, բայց հանցագործության իրական շարժառիթը այդպես էլ չբացահայտվեց. հայտարարություն
Դատական նիստերն էլ անցկացվեցին ոչ թե Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում, այլ՝ արտագնա՝ ռուսական ռազմաբազայի…
Ավետիսյանների ընտանիքի սպանությունից չորս տարի է անցել
Միաժամանակ, շատ իրավապահների մոտ կասկածներ են մնում, թե արդյոք հանցագործությունը ամբողջովին բացահայտված է․․․
Ավետիսյանների ընտանիքի անդամների դաժան սպանության գործով ՍԴ-ի որոշումը հետաձգվեց
Տուժող կողմի ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանը դատարանի այդ դիրքորոշումը բողոքարկել է վերադաս դատական ատյաններ...
Ավետիսյանների սպանության գործի կապակցությամբ դիմում է ներկայացվել Սահմանադրական դատարան
Այն վերաբերում է Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով փաստաբանների ներկայացրած քաղաքացիական հայցի կապակցությամբ օրենսդրական դրույթին․․․
Պերմյակովին ՌԴ-ին հանձնելու մասին հայտարարությունը անգրագիտություն է. Փաստաբան
Իրավաբանության, միջպետական համաձայնագրերի, միջազգային նորմերի հետ աղերս չունի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ