News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի պատճառով Ադրբեջանում կտրուկ անկում է ապրել ապահովագրական հատվածը,- գրում է ադրբեջանական «Զերկալո» թերթը։

Ըստ թերթի տվյալների, ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով, երկրի ապահովագրական ընկերությունների կողմից հավաքվել է 79 մլն. 890,33 հազար մանաթի ապահովագին, ինչը 18,38%-ով պակաս է 2008 թվականի միևնույն ժամանակահատվածի ցուցանիշից (97 մլն. 877,15 հազար մանաթ)։

Կյանքի ապահովագնի հավաքը անցյալ տարվա առաջին կիսամյակի համեմատ կրճատվել է 2,6 անգամ։ Իսկ ընդհանուր ապահովագների նկատմամբ կյանքի ապահովագրման տեսակարար մասը Ադրբեջանում ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով կազմել է 0,5%` նվազելով անցած տարվա առաջին կիսամյակի 1,06%-ից։

Մինչդեռ, ամենամեծ կորուստները կրել են ապահովագրական այն ընկերությունները, որոնք իրենց գործունեության մեջ շեշը դնում են հիմնականում ավտոմեքենաների ապահովագրման վրա։

Ինչպես նշում է թերթը, համաշխարհային ֆինանսական ճգնաժամի շնորհիվ պարզ դարձավ, որ երկրի ապահովագրական շուկան չափազանց սերտորեն է կապված բանկային հատվածին։ Ընդ որում, սռեղծվել է այնպիսի իրավիճակ, որ երկրի հենց բանկային հատվածը զգալիորեն ավելի քիչ կորուստներ է կրել, քան ապահովագրական ընկերությունները։

Առևտրային բանկերի կողմից ավտոմեքենաների գնման սպառողական վարկերի տրամադրման կտրուկ կրճատումը դարձել է ապահովագրական շուկայի փլուզման պատճառ։ Ավտոտրանսպորտային միջոցների ապահովագնի անկումը 2008 թվականի առաջին կիսամյակում կազմել է 14 մլն. 821,21 հազար մանաթ, կամ՝ ավելի քան երկու անգամ նվազել է անցած տարվա միևնույն ժամանակահատվածի համեմատ։ Իսկ դա, համապատասխանաբար, հանգեցրել է այն բանին, որ ավտոմոբիլային ապահովագների տեսակարար կշիռը 30,26%-ից ընթացիկ տարվա առաջին կիսամյակի արդյունքներով նվազել է մինչև 18,52%-ի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ