News
Լրահոս
News
Շաբաթ
Հունիս 22
Տեսնել լրահոսը

Ըստ Rabobank Agri Commodities-ի վերլուծաբանների վերջին վերլուծությունների՝ գլոբալ ֆունդամենտալ գործոնները կշարունակեն ճնշող ազդեցություն ունենալ  համաշխարհային շուկայում հացահատիկի գնի վրա 2010-11 թվականներին:

Փորձագետների հաշվարկով, ըստ АПК-Информ-ի, ցորենի գինն իր առավելագույնին կհասնի 2010 թ. չորրորդ եռամսյակում եւ կկազմի 257,2 դոլար 1 տոննայի համար, որից հետո սպասվում է նվազում մինչեւ 238,8 դոլար 2011 թ. երկրորդ եռամսյակում։

Որպես գնաճի հիմնական ազդանշան հանդես է գալիս աշխարհում հացահատիկի արտադրության կանխատեսումների նվազումը եւս 5 մլն տոննայով՝ մինչեւ 639 մլն տոննա 2010-11 թ.թ. համար։ Դա զգալիորեն քիչ է նախկինում հնչող գնահատականներից։ Բացի այդ՝ շուկայի օպերատորները անհանգստացած են, որ  Պակիստանը, ջրհեղեղների հետ կապված, որոշել է չեղյալ հայտարարել 2 մլն տոննա ցորենի արտահանումը:

Հիշեցնենք, որ Rabobank-ի ներկայացուցիչների հուլիսյան կանխատեսումներով՝ ցորենի գները 2010-11 թ.թ. պետք է տատանվեին 184-220 դոլարի սահմաններում 1 տոննայի համար։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձն ավելի քան 10 հարված է հասցրել նրան
«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին...
5 միջազգային կազմակերպություններ կոչ են արել շտապ քայլեր ձեռնարկել պարենային անվտանգության ճգնաժամի հարցը լուծելու համար
Մինչեւ 2022 թվականի հունիսը պարենային խիստ անբավարարություն ունեցող մարդկանց թիվը, որոնց հասանելիությունը սննդին․․․
2023-ը կարող է ավելի ծանր տարի լինել․ ԱՄՀ ղեկավար
ԱՄՀ ղեկավարը կոչ է արել G20-ի առաջնորդներին մտածել այն մասին, թե ինչպես․․․
ԱՄՀ-ի ղեկավարը հնարավոր է համարել համաշխարհային ռեցեսիան 2023թ.
Կրիստալինա Գեորգիեւան չի բացառել համաշխարհային ռեցեսիայի հնարավորությունը...
ՀԲ գլխավոր տնտեսագետը չի համարում, որ համաշխարհային տնտեսությունը կարող է խուսափել ռեցեսիայից
Հարցին՝ արդյո՞ք ԱՄՆ-ում կամ ամբողջ աշխարհում կարելի է խուսափել ռեցեսիայից, Ռեյնհարթը պատասխանել է. «Ես բավականին թերահավատորեն եմ տրամադրված»...
Աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ է կանխատեսվում
Ամերիկացի վերլուծաբաններն աշխարհի համար 50 տոկոս հավանականությամբ ճգնաժամ են կանխատեսել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ