News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԼԳԲՏ խորհրդանիշ համարվող դրոշը վառելով` Հայաստանում նույնասեռականների թիվը չի պակասի։ Դա ընդամենը սիմվոլիկ ակտ է, որը ոչ վառողների համար դրական արդյունքներ կունենա, ոչ էլ նույնասեռականների վրա բացասաբար կազդի։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԼԳԲՏ իրավունքները պաշտպանող «Փինք Արմենիա» հասարակական կազմակերպության ծրագրերի համակարգող Կոլյա Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նոյեմբերի 6-ին Եվրամիության հայաստանյան գրասենյակի դիմաց «Հանուն օրենքի» ՀԿ-ի կայացած բողոքի ակցիային, որի ժամանակ մասնակիցները այրեցին ԼԳԲՏ դրոշը։

«ԼԳԲՏ դրոշն վառելը հոմոֆոբիկ դրսեւորում է։ Դրանից ոչ իրենք դրական մի բան կստանան, ոչ էլ նույնասեռականները՝ բացասական։ Նույնասեռակ մարդիկ բոլոր ժամանակներում բոլոր երկրներում միշտ եղել են, կան ու կլինեն՝ անկախ նրանից` հասարակությունը հոմոֆոբիկ է, թե ավելի հանդուրժող։ Դրոշը վառելն իրականում ոչ մի բան չի տա։ Նման ակցիաներից ԼԳԲՏ մարդկանց թիվը ոչ կպակասի, ոչ կավելանա»,-ասաց Կոլյա Հովհաննիսյանը։

«Փինք Արմենիայի» ծրագրերի համակարգողի խոսքով՝ զարմանալի է, թե հականույնասեռականները որտեղից են ձեռք բերել ԼԳԲՏ դրոշը։

«Ինձ շատ հետաքրքիր է՝ այդ ԼԳԲՏ դրոշը որտեղից իրենց, որովհետեւ ես որ աշխատում եմ ԼԳԲՏ համայնքի իրավունքների  կազմակերպության համար, չգիտեմ էլ` որտեղից է հնարավոր ձեռք բերել ԼԳԲՏ դրոշ, բայց Ռոբերտ Ահարոնյանը երեւի գիտի»,-ասաց Կոլյա Հովհաննիսյանը։

Նշենք, որ «Հանուն օրենքի» հասարակական-քաղաքական կազմակերպությունը նոյեմբերի 6-ին Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության շենքի առջև  այրեց ԼԳԲՏ դրոշը` ԵՄ–ին եւ Հայաստանում գործող միջազգային կազմակերպություններին հորդորելով չքարոզել միասեռականություն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 17-18–ը Լոռու մարզում «ՓԻՆՔ Արմենիա»-ի նախաձեռնությամբ  տեղի է ունեցել «Ծիածան» խորագրով։ Հայաստանում առաջին ԼԳԲՏ (լեսբի, գեյ, բիսեքսուալ, տրանսգենդեր) ֆորումը հասարակության շրջանում կոշտ քննադատությունների էր արժանացել։

Տպել
Ամենաշատ