News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Ռուսաստանյան նենգորդները (հաքերները) այդ երկրի հատուկ ծառայությունների օգնությամբ գրոհում են Ադրբեջանից Եվրոպա (շրջանցելով Ռուսաստանը) գնացող նավթամուղերի համակարգչային սպասարկիչները։ Այս մասին, ինչպես հաղորդում է ադրբեջանական 1news.az գործակալությունը, հայտնել է ամերիկյան Aviation Week հրատարակությունը։ Հրապարակման համաձայն, արդեն երկար ժամանակ ռուսաստանյան հաքերները գրոհում են Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) նավթամուղի սպասարկիչը։

Ինչպես նշվում է, նման հարձակումներից մեկի ժամանակ ԲԹՋ-ի աշխատանքը դադարեցվել է, և արևմտյան նավթային կոնսորցիումը ստիպված է եղել իր նավթն ուղղել ռուսական Բաքու-Նովոռոսիյսկ նավթամուղով։ «Սակայն ամերիկյան մասնագետների կողմից ԲԹՋ-ի սպասարկիչի վերականգնումից հետո նավթամուղի գործունեությունը վերսկսվել է»,- գրում է Aviation Week-ը։

Թերթի կարծիքով, նավթամուղերի համակարգչային ցանցերի այդ հարձակումները կատարվել են այն նույն հասցեներից, որոնցից հարձակման էին ենթարկվում էստոնական կայքերը՝ 2007 թվականի գարնանը տեղի ունեցած ռուս-էստոնական կիբեր-պատերազմի ժամանակ։ Պարբերականը նշում է, որ կիբերհանցագործությունների դեմ պայքարում մասնագիտացված ԿՀՎ-ի ու ՀԴԲ-ի մասնագետներն արդեն իրենց հսկողության տակ են վերցրել այդ նավթամուղների համակարգչային սպասարկիչներն, ու դրանք տեղափոխել Վաշինգտոն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
5,3 մլրդ դրամ հատկացվեց մոտ 26,2 կմ ճանապարհի նորոգման և 19 օբյեկտի կառուցման ավարտի համար
ՏԿԵՆ-ի միջոցներից 3,6 միլիարդ դրամ, իսկ ընդհանուր ճանապարհների համար հատկացված...
ՏԿԵ փոխնախարարի և ԱԶԲ պատվիրակության քննարկման առանցքում է եղել Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման ծրագիրը
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավոր...
Լարսը փակ է բեռնատարների համար
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ…
ԱԶԲ ներկայացուցիչների հետ քննարկվել են Հյուսիս-հարավի՝ հարավային հատվածում նախատեսվող ծրագրերը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամում ապրիլի 16-ին տեղի է ունեցել...
Դեսպանը Հայաստանն անվանել է «Իրանի շնչուղին դեպի հյուսիս»
Դեսպանը պարզաբանեց, որ Իրանը Հայաստանը դիտարկում է ոչ միայն որպես երեք միլիոնանոց շուկա, այլև որպես հարթակ...
Իրանի դեսպանի հետ քննարկվել է տարանցիկ բեռնափոխադրումների համար ճանապարհային հարկերը զրոյացնելու հարցը
Փոխնախարարը շնորհակալություն է հայտնել երկկողմ արդյունավետ համագործակցության համար…
Ամենաշատ