News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դեռեւս դիրքորոշում չի հայտնել Ախթամարի Սուրբ Խաչ եկեղեցու գմբեթին խաչ չտեղադրելու փաստի առնչությամբ: «Մանրամասներն ուսումնասիրվում են: Մայր Աթոռի կեցվածքի մասին մենք լուր կտանք առաջիկայում, բայց այս մասին այժմ չեմ ուզում որեւէ բան խոսել: Եղա՞վ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

Նշենք, որ սեպտեմբերի 19-ին կայանալիք պատարագին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը մասնակցելու է ի դեմս միաբաններ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանի եւ Կոմիտաս վարդապետ Հովնանյանի: Մինչդեռ Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը չի մասնակցելու Աղթամարի Ս. Խաչ եկեղեցու պաշտոնական բացման հանդիսությանը, համարելով, որ դրանով «հստակ կեցվածք է որդեգրում Թուրքիայի  ուրացման ու ժխտումի հետեւողական քաղաքականության, հայկական կյանքում շփոթ ստեղծելու եւ միջազգային համայնքին՝ իբրեւ մարդու իրավունքների պաշտպան ներկայանալու Թուրքիայի փորձերի դեմ»:

Հիշեցնենք, որ Թուրքական իշխանությունները հերթական խայտառակ քայլն են կատարել` հայտարարելով, թե մինչեւ սեպտեմբերի 19-ը տեխնիկական պատճառներով չեն հասցնի Աղթամարի Ս. Խաչի գմբեթին Խաչը տեղադրել եւ այն կմնա պատարագից հետո: Սակայն սեպտեմբերի 19-ին` Ս. Խաչի վերաբացմանը, տեղադրվելիք  խաչը կցուցադրվի հյուրերին, իսկ պատարագից անմիջապես հետո կսկսվեն 200 կիլոգրամանոց խաչի տեղադրման աշխատանքները:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ունենք պայմանավորվածություն, որ նոր հանդիպում տեղի կունենա Հայաստանի և Թուրքիայի ներկայացուցիչների միջև. Ռուբինյան
Հայ-թուրքական սահմանին Մարգարայի կամուրջը վերանորոգվել է արդեն…
Ռուբեն Ռուբինյանը Միխայել Զիբերթի հետ քննարկել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 4-ին ընդունել է...
Թուրքիայի հետ մի շարք հարցերի շուրջ ունենք բավականին լայն փոխըմբռնում. Արարատ Միրզոյան
Իհարկե, ակնհայտորեն, ժամանակ է, որ մենք տեսնենք գետնի վրա կոնկրետ իրականացվող պայմանավորվածություններ…
«Հրապարակ». Սահմանը դեռ չի բացվել, բայց պատրաստ են բեռներ ընդունել
Այսինքն, պատրաստ են բեռներ ընդունել, սակայն սահմանը դեռ չի բացվել․ Թուրքիան պայման է դրել` մինչեւ...
Հայաստանի հետ սահմանը պետք է բացել եւ կարգավորել հարաբերությունները. Դավութօղլու
Չպետք է թույլ տալ Մերձավոր Արեւելքում մոլեգնող կրակը հասնի Կովկաս...
ԿԳՄՍ նախարարը և Թուրքիայի մշակույթի նախարարը մտքեր են փոխանակել Անիի պատմական կամրջի վերականգնման վերաբերյալ
Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման շրջանակում, ի թիվս այլ հարցերի...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ