![](img/news/29/79/76/default.jpg)
ԱՄՆ Ինդիանա նահանգի ոստիկանությունը դեռահասի է ձերբակալել, որը կասկածվում է ինքնաշեն պայթուցիկ սարքի օգնությամբ սեփական դպրոցը պայթեցնել պլանավորելու մեջ, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը:
18-ամյա Ջենաթան Դուլիի տան խուզարկության ժամանակ այնտեղ հայտնաբերվել են նյութեր, որոնք կարող էին օգտագործվել ինքնաշեն պայթուցիկ սարք պատրաստելու համար: Նրա նկատմամբ վախեցնելու եւ պայթուցիկ սարքերում օգտագործվող անօրինական նյութեր պահելու մեղադրանքով:
Ոստիկանության աշխատակիցները դեռահասի վրա ուշադրություն էին դարձրել դպրոցի աշխատակիցներից մեկի կողմից ստացված տեղեկատվությունից հետո, ըստ որի Դուլին դպրոցից հեռացվելուց հետո սպառնացել է իրենց: