News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Հայ-թուրքական սահմանը հոկտեմբերին հատած աֆղաններ Շոքաթ Ամինզան եւ Սեդիղոլլահ Ալիզադեն քննիչներին պատմել են, որ սահմանը հատել են՝ ապաստանի եւ կացարանի իրավունք խնդրելու նպատակով: Այս մասին NEWS.am-ին ասաց նրանց փաստաբան Մերի Ալավերդյանը:

«Այս գործն առանձնահատուկ է, քանի որ Շոքաթն ու Սեդիղոլլահն ապաստան են խնդրում: Ես արդեն դիմում եմ ներկայացրել Միգրացիոն ծառայություն, որտեղից պատասխանել են, որ հարցն ուսումնասիրվում է»,- ասաց նա:

Փաստաբանի խոսքով՝ երիտասարդներն Աֆղանստանի քաղաքացիներ են, իրենց ցուցմունքներում նշել են, որ իրենց երկրից են փախել եւ հայտնվել են երրորդ երկրում, նույնիսկ սկզբում չեն իմացել, թե որ երկրի սահմանն են հատում:

«Ես միջնորդել էի, որ առաջադրված մեղադրանքը փոփոխվի, սակայն նախաքննական մարմինը մերժել էր այն եւ մեղադրական եզրակացությամբ գործն ուղարկել դատարան»,- ասաց Մերի Ալավերդյանը՝ նշելով, որ օրենքով սահմանված է, որ եթե սահմանը հատած քաղաքացիները ապաստան են խնդրում, հարուցված քրեական գործն անմիջապես կարճվում է:

Նշենք, որ ըստ մեղադրական եզրակացության՝ Շոքաթ Ամինզային նախնական համաձայնության է եկել Սեդիղոլլահ Ալիզադենի հետ եւ հոկտեմբերի 6-ին հատել են հայ-թուրքական սահմանը, սակայն բռնվել են սահմանային ծառայություն իրականացնող աշխատակիցների կողմից:

Նրանց մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 329-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կլիմայական ակտիվիստները ներկ են շաղ տվել բրիտանական Սթոունհենջի վրա
Անգլիայի հարավում գտնվող հուշարձանը ներառված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում...
Աթենքի արվարձաններում խոշոր անտառային հրդեհ է բռնկվել
փոթորկի ուժգնության քամու պատճառով կրակի բոցը շատ արագ տարածվել է...
Ավտովթար  Գավառ-Մարտունի ավտոճանապարհին. կա զոհ
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ…
Գողության կազմակերպիչն ու օժանդակողը կալանավորվել են, կատարողը որոնվում է. տարել էին 55 հազար դոլար
Մայիսի 31-ին, առավոտյան ժամը 8.48-ին, ոստիկանություն էր ահազանգել Քասախ գյուղի մի բնակիչ և հայտնել, որ տնից գումար են գողացել: Կոտայքի մարզի…
Այսօր առավոտյան իր տնից առեւանգել են 44-օրյա պատերազմում զոհված փոխգնդապետ Արթուր Հովսեփյանի եղբորը
Զինվորականի ընտանիքը շարունակում է պայքարը հայրենքի պաշտպանության ու արժանապատվության համար, եւ այսօր արդեն այս իշխանությունների օրոք…
Պատասխան հարվածը դանակով էր. Վաղարշապատի ոստիկանների բացահայտումը
Բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումներով…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ