News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հունիս 18
Տեսնել լրահոսը

Երեք կարեւոր գործոն կա, որոնց կիրառելու դեպքում Հայաստանը  ԵԽԽՎ-ում չի հայտնվի այնպիսի իրավիճակում, ինչպես հիմա, երբ մեկը մյուսի հետեւից ընդունվում են հակահայկական զեկույցներ։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀԱԿ խմբակցության ղեկավար, ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ Լեւոն Զուրաբյանն՝ անդրադառնալով երեկ ԵԽԽՎ-ի սոցիալական հանձնաժողովի կողմից ընդունած Սարսանգի ջրամբարի մասին հակահայկական զեկույցին։ 

«Հարկավոր է երեք կարեւոր բան, որ Հայաստանի պատվիրակությունը պետք է անի։ Նախ՝  ուղերձը պետք է ճիշտ լինի։ Մենք պետք է խոսենք այն լեզվով, որը եվրոպացիները պետք է հասկանան, ոչ թե  հայհոյենք ադրբեջանցիներին, փորձենք ամեն մի ասածին բուռն պատասխան տալ։ Հակառակը՝ այդ վեճի մեջ պետք չի մտնել, պետք է խոսել ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձեւերի լեզվով, պետք է իմանալ այդ փաստաթղթերը անգիր ու պետք է խոսել խաղաղության լեզվով, կոնֆլիկտի կարգավորման լեզվով»,-ասել է Լեւոն Զուրաբյանը։

Նրա խոսքով՝ երկրորդը մարտավարության հարցն է. «Շատ կարեւոր է հասկանալ, թե ինչի կարող ես հասնել, ինչի՝ ոչ։ Օրինակ բյուրոյի անդամների հետ իմ  խոսակցությունները ցույց են տալիս, որ Ղարաբաղի հետ կապված զեկույցն արդեն պետք է կայանա։  Այսինքն՝ որեւէ տարբերակ չկար, բայց Հայաստանի իշխանությունները շարունակում էին դրա դեմ պայքարել, մինչդեռ  դա արդեն լուծված հարց էր, եւ պետք էր կենտրոնանալ զեկուցողի անձի վրա եւ  ալտերնատիվ  զեկուցող բերել ու պաշտպանել նրան։ Ինչպես նաեւ վերնագիրը փոխելու ուղղությամբ պայքարել»։

Լեւոն Զուրաբյանի պնդմամբ, երրորդը համապատասխան օղակների կոորդինացիայի, համատեղ աշխատանքի բացակայությունն է։ «Ցավոք սրտի, բացակայում է նախագահի աշխատակազմի, ԱԳՆ-ի եւ  ԵԽԽՎ հայկական պատվիրակության միջեւ կոորդինացիան։ Սա շատ կարեւոր էլեմենտ է, որովհետեւ եթե բոլորը  ճիշտ ուղերձով եւ մարտավարությամբ  աշխատեն այդ ուղղությամբ, կստանանք արդյունք։ ԵԽԽՎ-ում դա չկա,  գործում է պատասխանատվությունը իրար վրայից գցելու, մյուսի վրա  դնելու  հոգեբանությունը»,-նշել է Զուրաբյանը։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
ԿԳՄՍ նախարարը Հայաստանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկվել է համագործակցության հեռանկարները
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ...
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ