News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 17
Տեսնել լրահոսը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը:

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ԿԳՄՍ նախարարը, ողջունելով Մաքսիմ Լոնգանգեին, կարևորել է Հայաստան-Եվրոպայի խորհուրդ 2023-2026թթ. գործողությունների ծրագրի արդյունավետ իրականացումը և նշել, որ այն օժանդակում է նաև ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի հաջող կենսագործմանը՝ ի նպաստ ՀՀ-ում ժողովրդավարության և մարդու իրավունքների գերակայության:

Ժաննա Անդրեասյանը կարևորել է կրթության, մշակույթի և սպորտի ուղղությամբ համագործակցության լայն հեռանկարներն ու շեշտել՝ այս ոլորտներն արդեն իսկ կարգավորվում են ռազմավարական փաստաթղթով, որոնցից մեկը՝ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», Ազգային ժողովի կողմից հաստատվել է որպես օրենք:

Ժաննա Անդրեասյանը նաև շեշտել է, որ Հայաստանն ակտիվորեն ընդգրկված է ԵԽ մի շարք հարթակներում, այդ թվում՝ Եվրոպայի խորհրդի Կրթական քաղաքականության և ունակությունների ղեկավար կոմիտեում (CDPPE), Մշակութային ուղիներ (Cultural Routes) հարթակում, որոնք կնպաստեն Եվրոպայի խորհրդի հետ համագործակցության զարգացմանը և խորացմանը ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում:

Հայաստանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, նշել է, որ Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների ծրագիրը քառամյա ռազմավարական ծրագրային փաստաթուղթ է, որն ուղղված է ՀՀ օրենսդրության, ժողովրդավարական հաստատությունների՝ մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության ոլորտներում եվրոպական չափանիշներին հետագա համապատասխանեցմանը։ Լոնգանգեն նաև ընդգծել է, որ Հայաստանը կարևոր գործընկեր է, և հարաբերությունների զարգացումն ու խորացումն իրենց առաջնահերթություններից է: Անդրադառնալով համատեղ իրականացվող ծրագրերին՝ կողմերը քննարկել են «Հայ երեխաների իրավունքների պաշտպանությունը հետպատերազմյան համատեքստում» ԵԽ ծրագրի մանրամասները, որով նախատեսվում է իրականացնել կարիքների գնահատում և երեխաներին սոցիալ-հոգեբանական աջակցություն տրամադրող մասնագետների վերապատրաստումներ:

Ժաննա Անդրեասյանը, ընդգծելով ծրագրի կարևորությունը, տեղեկացրել է, որ 2023 թվականի սեպտեմբերից ՀՀ բոլոր դպրոցներում հոգեբանի հաստիք է ներդրվել, գործում են նաև Հանրապետական մանկավարժահոգեբանական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնները, սակայն մարտահրավերային իրավիճակները պահանջում են նոր ջանքեր, ինչպես նաև վերապատրաստման նոր ծրագրեր՝ այս կառույցների կարողությունների զարգացման նպատակով: Նշվել է, որ հիմնական ուշադրությունն ուղղվելու է ԼՂ-ից բռնի տեղահանված հատկապես այն երեխաներին, որոնք մնացել են առանց ընտանեկան և ծնողական խնամքի:

Կողմերը քննարկել են նաև «Մարդու սոցիալական իրավունքների ամրապնդումը Հայաստանում» ծրագրին, ինչպես նաև ՄԿՈՒ ոլորտում համագործակցության հեռանկարներին, մասնավորապես՝ համընդհանուր ներառականության, աշխատանքի վրա հիմնված ուսուցման և այլ ուղղություններով համագործակցությանն առնչվող հարցեր:

Նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրել է, որ օրերս Ազգային ժողովում ընդունվել է «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» օրենքը, որում, ի թիվս մի շարք բարեփոխումների, հստակեցվել են մասնագիտական կրթության և ուսուցման բնագավառում պետական քաղաքականության սկզբունքները և անձի կրթության իրավունքի պետական երաշխիքները: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև երիտասարդական քաղաքականության ոլորտում համագործակցության հեռանկարներին, ինչպես նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԽ-ն մեր կարևոր գործընկերներից է. Նարեկ Մկրտչյանը՝ Մաքսիմ Լոնգանգեին
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին...
Եվրոպայի խորհուրդը հետաքրքրված է դատավորների գնահատման նոր համակարգով. Հանդիպել են Անդրեասյանն ու Լոնգանգեն
Մաքսիմ Լոնգանգեն իր երախտագիտության խոսքն է ասել ընդունելության համար և հույս հայտնել, որ շարունակական բնույթ կկրեն երկկողմ հարաբերությունների…
Մաքսիմ Լոնգանգեն այցելել է ՀՀ քննչական կոմիտե․ քննարկվել են գործակցության զարգացման հարցեր (ֆոտո)
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրոպայի խորհրդի՝ Հայաստանի համար իրականացվող գործողությունների 2023-2026թթ․ Ծրագրից  բխող ՀՀ քննչական…
ՄԻՊ-ը Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավարի հետ քննարկել է ատելության խոսքի և անհանդուրժողականության դրսևորումները
Անահիտ Մանասյանը շնորհավորել է Մաքսիմ Լոնգանգեին ՀՀ-ում ԵԽ գրասենյակի ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և նշել, որ չափազանց կարևորում...
Արարատ Միրզոյանը Ստրասբուրգում ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան
Նշվում է, որ Միրզոյանը կոնվենցիան ստորագրել է Եվրոպայի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի ներկայությամբ...
Ադրբեջանը հետդարձի ճանապարհ չունի դեպի Խորհրդարանական վեհաժողով․ գերմանացի պատգամավոր
Ադրբեջանի ոչ լեգիտիմ նախագահ Ալիևին շրջապատող հանցավոր խմբավորումը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ