News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Գործարար տատին թալանելու, սպանելու, ապա նրա դին այրելու մեջ մեղադրվող Երեւանի բնակիչ 24-ամյա Ալբերտ Մոմջյանն անհիմն է դատապարտվել 21 տարվա ազատազրկման: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց դատապարտյալի պաշտպան Գուրգեն Մարտիրոսյանը` հավելելով, որ արարքի որակման սխալ է թույլ տրվել, քանի որ իր պաշտպանյալին մեղսագրվող գողության փաստն ապացուցված չէ, իսկ գողության դրվագը խստացրել է նրա պատիժը:

«Դատավճիռը գողության մասով հիմնավորված չէր, թե չէ իմ պաշտպանյալը իր մեղքն ընդունել է, բայց գողության պահը չի ընդունում, եւ ապացուցված էլ չէ, որ նա գողություն է կատարել: Իսկ սպանության պահով ասում է, որ դիտավորյալ չի եղել: Գողության հոդվածով մեղադրանք է առաջադրվել, իբրեւ թե, սպանությունը կատարվել է հանացանքը թաքցնելու նպատակով: Եթե միայն սպանությունը լիներ, թեկուզ դիտավորյալ, 8-15 տարի էր հասնում, իսկ այս դեպքում` 17-20»,-նշեց պաշտպանը:

Գուրգեն Մարտիրոսյանը ասաց, որ Ալբերտ Մոմջյանը դեռեւս չի կողմնորոշվել առաջին ատյանի` 21 տարվա ազատազրկման որոշում բողոքարկելու հարցում:

Նշենք, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը նոյեմբերի 17-ին Ալբերտ Մոմջյանին մեղավոր ճանաչեց` դատապարտելով 21 տարվա ազատազրկման: Մեղադրողը պահանջել էր 23 տարվա ազատազրկում:

Հիշեցնենք, որ Ալբերտ Մոմջյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ժամանակավորապես բնակվելով իր տատին` Սիլվա Գալստյանին պատկանող բնակարանում, միասնական հանցավոր մտադրությամբ, շարունակաբար` 2014թ. սեպտոմբորի 1-ից մինչև սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում գաղտնի հափշտակել է վերջինիս պատկանող խոշոր չափի` ընդհանուր 2.963.000 ՀՀ դրամ արժողության ոսկյա զարդեր: Այնուհետև` իր կատարած հանցանքը թաքցնելու նպատակով, կյանքի համար վտանգավոր բռնություն գործադրելով` պարանոցի օրգանները սեղմելով, ձեռքերով հարվածներ է հասցրել իր տատ Ս. Գալստյանին ու վերջինիս դիտավորությամբ ապօրինաբար զրկել է կյանքից, որից հետո գիշերը` իր մեքենայով Ս. Գալստյանի դին տեղափոխել է Կոտայքի մարզի Գառնի գյուղից դեպի Արտաշատի տարածաշրջան տանող ավտոճանապարհի հարակից տարածք և այրել:

Ալբերտ Մոմջյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի և 104-րդ հոդվածի 2-րդ մասի 11-րդ կետի հատկանիշներով: Խափանման միջոց էր ընտրվել կալանավորումը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տեխասում Ստրուկների ազատության օրվա տոնակատարության ժամանակ հրաձգություն է տեղի ունեցել
Համերգի ժամանակ վեճ է սկսվել երկու խմբի միջև, և ինչ-որ մեկը կրակ է բացել
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում կատարած դաժան սպանության մեջ
Ադրբեջանի չորս քաղաքացիներ մեղավոր են ճանաչվել Կրասնոյարսկի մարզում...
ՌԴ ՔԿ-ն ավարտել է երգիչ Իգոր Տալկովի սպանության գործի հետաքննությունը
Իգոր Տալկովի սպանության հետաքննությունն ավարտվել է...
Կոլումբիայի դատախազները բռնագրավել են նարկոբարոն Պաբլո Էսկոբարի եղբոր ունեցվածքը
Նրա խոսքով՝ բռնագրավված գույքը գնահատվում է 4,77 մլրդ կոլումբիական պեսո (1,2 մլն դոլար)...
Դատախազությունը ցմահ բանտարկություն է պահանջել օրենքով գող Շիշկանի համար
Ցմահ բանտարկություն օրենքով գող Օլեգ Մեդվեդեւի համար...
Իտալիայում ձերբակալել են թուրքական հանցավոր խմբավորման պարագլուխ Բարիշ Բոյունին
Հատկանշական է, որ Բոյունը, որը մեղադրվում է զինված հանցախումբ կազմակերպելու մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ