News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

ՆԱՏՕ-ն կարծում է, որ Սիրիայում խոցված ռուսական Սու-24 ինքնաթիռը խախտել է Թուրքիայի օդային տարածքը: Միջադեպի առնչությամբ Թուրքիայի նախաձեռնությամբ գումարված ՆԱՏՕ-ի Խորհրդի արտահերթ նիստից հետո այս մասին հայտարարել է Դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը:

«ՆԱՏՕ-ն տեղեկություններ է ստացել Թուրքիայից եւ մյուս դաշնակիցներից, որոնք, մեր գնահատմամբ, համապատասխանում են այն տեղեկությանը, որը մեզ տրամադրել է Թուրքիան»,- ասել է նա:

Ստոլտենբերգը նաեւ նշել է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ է համարում զարգացնել ռազմական մեխանիզմները՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ միջադեպերը կանխելու համար:

ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, նա հավելել է, որ «Թուրքիան արդեն կապ է հաստատել Ռուսաստանի հետ՝ խոցված ինքնաթիռի առիթով: ՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ կապ չի հաստատել»:

Հիշեցնենք, որ Սիրիայում ահաբեկիչների դեմ օդային գործողությանը մասնակցող ռուսական Սու-24 ինքնաթիռը նոյեմբերի 24-ին խոցվել է թուրքական ՌՕՈՒ-ի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի պատվիրակությունը հանդիպել է Ադրբեջանի Ազգային պաշտպանության համալսարանի ներկայացուցիչների հետ
Գեներալ-մայոր Հասանովը երախտագիտություն է հայտնել Ադրբեջանի զինված ուժերի կրթական համակարգի արդիականացման...
ՆԱՏՕ-ն անհանգստացած է Հյուսիսային Կորեայի հրթիռային և միջուկային ծրագրերին ՌԴ-ի հնարավոր աջակցությամբ. Ստոլտենբերգ
շարունակել անել նույնը, ինչպես այսօր, կենսունակ չէ...
Նիդեռլանդների վարչապետ Մարկ Ռյուտեն կդառնա ՆԱՏՕ-ի հաջորդ գլխավոր քարտուղարը
Ըստ իս, Մարկը շատ ուժեղ թեկնածու է...
ՆԱՏՕ-ի ռեկորդային թվով երկրներ պաշտպանական նպատակներով ծախսել են ՀՆԱ-ի 2%-ը
Սա ամենամեծ աճն է վերջին տասնամյակների ընթացքում...
ՆԱՏՕ մտնելու համար Ուկրաինան պետք է շահի պատերազմը. Սպիտակ տուն
Միայն հաղթանակի դեպքում Ուկրաինան կարող է մտնել ՆԱՏՕ...
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերի թվաքանակը
ՆԱՏՕ-ն մտադիր չէ ավելացնել միջուկային մարտալիցքերը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ