News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Դաշնակցությունն ընտրությունների օրինականությունը ապահովող մարմին չէ, դրա համար կան այլ կառույցներ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է  «Այո»-ի ճակատում գտնվող ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ ՀՅԴ-ն ընդդիմության հետ միասին չի պայքարում ընտրակեղծիքների դեմ, որոնց մասին ահազանգում է ընդդիմությունը:

«Դաշնակցությունը ընտրությունների օրինականությունն ապահովվող մարմին չէ։ Դրա համար կան հատուկ ստեղծված կառույցներ՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողով, այլ մարմիններ։ Մենք հստակ ասել ենք՝ մեզ համար որքան կարեւոր է, որ Սահմանադրությունը ընդունվի, այնքան էլ, որ հանրաքվեն լինի առավելագույնս նորմալ։ Չեմ ասում՝ իդեալական, այլ նորմալ։ Ես համոզված եմ, որ ցանկության դեպքում հնարավոր է անցկացնել նորմալ հանրաքվե»,-ասել է Վարդանյանը։

Վերջինս շեշտել է, որ  ընդդիմության ներկայացուցիչները նախընտրական կեղծիքների, դպրոցներում ուսուցիչներին ու աշակերտների ծնողներին ցուցակագրելու մասին հայտարարում են առանց փաստերի։

«Ընդդիմության տարբեր ներկայացուցիչներ խոսում են կեղծիքների մասին, բայց կոնկրետ փաստ ես չեմ լսել։ Ընդդիմությունն ասում է նաեւ, որ պտտվում են հանրապետությունով մեկ ու ոչ մի «այո» չեն տեսնում։ էս վերջին շաբաթ-կիրակի օրերի ընթացքում մեր խմբերը 25 հանդիպում են ունեցել, մոտ 40 հազար մարդու են հանդիպել, որոնց շրջանում եւ «այո», եւ «ոչ» են տեսել։ Տարօրինակ է, որ ասում են ոչ մի «այո» չկա, ինչպես ես մտածում, որ բոլորը «ոչ»-ի կողմնակից են, բայց գնալու են ասեն՝ «այո»,-նշել է դաշնակցական պատգամավորը։

 Ըստ Վարդանյանի՝ Սահմանադրության հարցն իրենց համար ընդդիմություն-իշխանություն պաշտոնագծով չի անցնում։

«Սա մի փաստաթուղթ է, որը ընդունելու պարագայում անխտիր բոլորս ապրելու ենք դրա կանոններով՝ եւ «այո», եւ «ոչ» ասողները։Մեր միակ նպատակն այն է, որ հանրաքվեն անցնի հնարավորինս նորմալ։ Մենք ունենք բոլոր տեղերում հանձնաժողովի անդամներ եւ հստակ հետեւելու ենք»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյան. Սահմանադրական փոփոխությունները բանակի մարտունակության վրա միայն դրական են ազդելու
Պաշտպանության նախարարությունում պետք է ծառայեն այն տղաները, ովքեր իրենց քաջաբար են դրսեւորել...
ԼՂՀ Սահմանադրական բարեփոխումների հանրաքվե. ՀՅԴ-ն ակտիվ «դեմի» քարոզարշավ չի կազմակերպի, Խանումյանը մենակ մնա՞ց
Սահմանադրական բարեփոխումների նախագծին դեմ են քվեարկել երկու խմբակցություն` «Դաշնակցությունն» ու «Վերածնունդը»...
ՄԻՊ-ը հրապարակել է սահմանադրական հանրաքվեի վերաբերյալ զեկույցը
Ընտրական գործընթացին առնչվող հանցանքների քննության հետ կապված նշված պրակտիկան արդյունավետ չէ նման իրավախախտումները կանխարգելելու տեսանկյունից․․․
Սահմանադրական հանրաքվեի կեղծարարներն ընդամենը տուգանքով ազատվեցին. Զուրաբյան
Զուրաբյանը հիշեցրեց, որ Գլխավոր դատախազության տվյալներով՝ 2015-ի դեկտեմբերի 6-ի հանրաքվեում խախտումների մասին 597 ահազանգ է ստացվել...
Շիրակ Թորոսյանը սահմանադրական փոփոխությունների մասին. Հայաստանում ու Ղարաբաղում իրավիճակը նույնը չէ
ԼՂՀ նոր Սահմանադրության հայեցակարգը ենթադրում է անցում կառավարման նախագահական ձեւին...
Բակո Սահակյանը կուսակցությունների հետ քննարկել է սահմանադրական բարեփոխումները
Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք...
Ամենաշատ