Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը Թբիլիսիում բացառված չէ: Այս մասին նոյեմբերի 26-ին՝ Կառավարության նիստից հետո, լրագրողներին ասել է ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը: «Բացառված չէ, քանի որ նրանք հանդիպելու են բազմակողմ ձեւաչափով»,- հավելել է Քոչարյանը:
Հիշեցնենք, որ երկու երկրների արգործնախարարներ Էդվարդ Նալբանդյանը եւ Էլմար Մամեդյարովը Թբիլիսիում են «Արեւելյան գործընկերության» արտգործնախարարների ոչ ֆորմալ հանդիպմանը մասնակցելու համար: